Սիրելու արվեստը. կանանց էրոգեն գոտիներ (18+)
 

   kiss.am

Վստահորեն կարելի է ասել, որ կնոջ մարմինն ամբողջությամբ հանդիսանում է սեքսուալ ցանկությունների սրման աղբյուր, եթե այն շոյում ու գուրգուրում են տղամարդու ձեռքերը:

 

Սիրելու արվեստը. կանանց էրոգեն գոտիներ (18+)


Հենց միայն սիրելիի ձեռքերն իրենց մարմնի վրա զգալը շատ կանանց պատճառում է բավականություն: Այդ զգացմունքն իր գագաթնակետին է հասնում, եթե սիրում ու շոյում են մի քանի հատկապես զգայուն շրջաններ, օրինակ՝ ականջները, այտերը, շուրթերը, պարանոցը, կուրծքը և մեջքը: Եթե ցանկալի տղամարդը շոյում է այդ հատկապես կարևոր շրջանները, ապա կինն ստանում է շատ մեծ հաճույք, անգամ կարող է օրգազմի հասնել:
Բայց ոչինչ չի կարող համեմատվել այն զգացումների ու հաճույքի հետ, որն առաջանում է շուրթերի և լեզվի շոյանքներից:

Կնոջ ականջները շատ զգայուն են և միշտ էլ շատ արագ են պատասխանում շոյանքներին: Երբ տղամարդը համբուրում է սիրելի կնոջ ականջապարանոցային հատվածը կամ երբ լեզվով, շուրթերով և նույնիսկ ատամներով խաղում, փաղաքշում կամ էլ թեթևակի կծմծում է սիրելիի ականջր, կանանց մեծամասնության մոտ առաջանում է մերձեցման ցանկություն: Կինը, զգալով իր խոցելիությունը, կարող է բնազդաբար խույս տալ, չթողնել, որ սիրելին դիպչի իր ականջին: Հնարավոր է նաև, որ կինը երկար ժամանակ չպատասխանի քնքշանքներին: Այդ դեպքում զուգընկերը երկար ժամանակ շոյում ու փայփայում է իր սիրելիի ամենազգայուն, սեքսուալ ցանկություններ առաջացնող, միևնույն ժամանակ լսողության օրգան հանդիսացող ականջը:
Ի դեպ, շատ կարևոր է նաև շնչառությունր: Երբ սիրելիի տաք շունչր պարուրում է ականջապարանոցային հատվածը, կինն, իրոք, այլևս ի վիճակի չի լինում դիմադրելու. սիրվելու և սիրելու ուժեղ ցանկություն է առաջանում:
Պատահում է, որ անգամ նման քնքուշ շոյանքները չեն հասնում իրենց բուն նպատակին: Կինը չի ընդդիմանում, բայց ակտիվորեն չի էլ պատասխանում: Սակայն դա չի նշանակում, թե անհրաժեշտ է դադարեցնել ականջի շոյանքը և սկսել փնտրել այլ, ավելի զգայուն շրջաններ: Անգամ եթե սիրելի կնոջ ականջր չէ նրա էրոգեն շրջանր, նա միշտ էլ շնորհակալ կլինի նման քնքշանքների համար:

Կնոջ մարմնի մեկ այլ, նման ուժեղ էրոգեն շրջան է համարվում պարանոցր. ուսից դեպի ականջի շրջանր, ուսից մինչև կոկորդ և պարանոցի հետևի կողմը: Կնոջ մարմնի այս հատվածներն իրավամբ համարվում են ինտիմ կոնտակտ սկսելուց առաջ լավագույն նախավարժանք, իսկ դրանք անհրաժեշտ են, որպեսզի կինր լավագույնս տրամադրվի սեքսի հանդեպ:
Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տղամարդ պետք է իմանա, տիրապետի սիրո և շոյանքների արվեստին: Պետք չէ թերագնահատել կնոջ մարմնի շոյանքների ուժը:
Ահա սիրելիի ձեռքը շոյում է նրա ծոծրակը: Մատները խաղում են նրա մազերի հետ, հետո սկսում են շոյել գլխի մաշկը, որտեղ կան բազմաթիվ նյարդային վերջույթներ, հետո իջնում են մեջքի վրայով, շոյում ողնաշարը, կարծես խաղում են ոսկորների հետ, հետո հասնում են ձեռքերին: Ի դեպ, կանանց հատկապես հաճելի է, երբ շոյում են իրենց ձեռքի ափը: Ձեռքն ամենահասանելին է, և տղամարդն էլ իր շոյանքներով կարող է առանց խոսքերի պատմել իր սիրո, ցանկությունների և զգացմունքների մասին:
Հատկապես հաճելի են ձեռքի համբույրները: Կարելի է շուրթերը հպել և երկար պահել ափի մեջ, այն պարուրել համբույրներով, տրորել, սեղմել, թեթևակի ցավեցնել: Դրանք միշտ էլ հուզում և գրգռում են կանանց:

Սիրելու արվեստը. կանանց էրոգեն գոտիներ (18+)

Շոյի՛ր ճերմակ կուրծքն աղջկա,
Երբ համբուրում ես շուրթերը նրա.

 

Հ. Շիրազ


Խոսքի մեծ վարպետ Շիրազը, իրոք, լավ էր հասկանում, թե ինչպես պետք է գայթակղել կանանց: Կուրծքը կնոջ ամենազգայուն էրոգեն գոտին է: Ստինքների զգայունությունն այնքան ուժգին է, որ դրանց շոյանքները կարող են անգամ ամենազուսպ և սառը կնոջը դարձնել կրակոտ ու կրքոտ: Չկա ոչ մի անուղղակի և ուղղակի կապ կրծքի մեծության, դրա սեքսուալության ու զգայունության միջև: Բայց, այնուհանդերձ, հենց կուրծքն է դարձել կնոջ գրավչության ու սեքսուալության խորհրդանիշը: Կուրծքը պետք է միայն քնքուշ շոյել, կոպիտ շոյանքները կարող են վնասակար հետևանքներ ունենալ, այն չի կարելի ամուր սեղմել և ցավեցնել, հակառակ դեպքում առողջական խնդիրներն անխուսափելի են: Կինը գերագույն հաճույք է ստանում կրծքի համբույրներից:
Այդ համբույրներից առաջացած հույզերն այնքան ուժգին են, որ արագանում է նրանց շնչառությունր, ձայնն սկսում է թրթռալ, առաջանում է սիրով զբաղվելու ցանկություն, անգամ՝ օրգազմ: Բայց, իհարկե, սա վերաբերում է ոչ բոլոր կանանց, որովհետև կրծքի զգայունակությունը շատ անհատական է:

Տղամարդու համար մեծ դժվարություն կարող է առաջացնել այն, որ կնոջը շոյելուց, գուրգուրելուց ու փաղաքշելուց ինքն ավելի շուտ է գրգռվում: Սիրելիի կուրծքը համբուրելուց հետո նրա մեջ միանգամից վառվում է կիրքը, ցանկություն է առաջանում, սակայն նա պետք է զսպի իրեն, քանի որ կնոջ մեջ ցանկություն վառելն այդքան հեշտ չէ: Կանանց մեծամասնությունը դանդաղ է գրգռվում, ինչպես նաև, ի տարբերություն տղամարդու, որը մերձեցումից անմիջապես հետո կարող է քնել, կինը դեռ երկար ժամանակ մնում է այդ վիճակում: Ինչպես դանդաղ տաքանում են, այնպես դանդաղ էլ սառչում են: Սրանք ֆիզիոլոգիական տարբերություններ են, որոնք հաճախ դառնում են ամուսինների միջև վեճի առարկա: Ամուսինը կնոջր մեղադրում է իր փաղաքշանքին միանգամից չպատասխանելու, կինն էլ՝ ակտից հետո իրեն չգուրգուրելու, սիրո խոսքեր չասելու համար:


Փորձեք ըմբռնումով մոտենալ միմյանց ցանկություններին ու հնարավորություններին, փորձեք սիրելիի հետ գտնել ձեր էրոգեն շրջանները, և թող դա ձեզ և նրան երբեք հուսախաբ չանի, սիրեք և եղեք սիրված:


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/erogengotiner.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (14.02.2015) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 7203 | Տեգեր: սեքս ուղեցույց, սեքս, Տղամարդիկ, միայն կանանց համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ