![]()
Յուրաքանչյուր միջավայրում միշտ մեկ կամ մի քանի մարդիկ կան, ովքեր նախընտրում են կա՛մ համառորեն լռել, կա՛մ կողքից հետևել ընկերների խոսակցությանը։ Զրույցից հրաժարվելու պատճառը հին է՝ ինչպես աշխարհը. այն թաքնված է թերարժեքության բարդույթի մեջ։ Քանի որ բարդույթը զգացողությունների հանրագումարն է, գոյություն ունեն թերարժեքության բարդույթի օբյեկտիվ նախանշաններ։ 1) Սեփական թերությունների ու սխալների մշտական որոնում։ Բարդույթավորված մարդիկ հիմնականում կարծում են, որ իրենց սեփական թերությունների հետևանքով իրենք չեն կարող ռոմանտիկ հարաբերություններ կառուցել և կյանքում հաջողությունների հասնել։ Այդպիսի մարդիկ իրենց մեջ մշտապես սխալներ են որոնում, ինչն ամենևին ճիշտ չէ: 2) Ինքնամեկուսացում և օտարացում։ Մարդիկ, հաճախ այս խանգարումը զգալով, փորձում են փախչել աղմկոտ միջավայրից՝ իրենց տնային մարդ անվանելով։ Նրանք առաջին հերթին վախենում են ծիծաղելի երևալուց և հանրության առջև իրենց թերությունները «մերկացնելուց»։ 3) Ավելորդ խոցելիություն։ Արժե՞, արդյոք, ասել, որ բարդույթավորված մարդիկ վիրավորանքներն ու կշտաբանքները ցավոտ են ընդունում. իսկ անհաջողությունները՝ տասն անգամ ավելի սուր։ 4) Սեփական ուժերի նկատմամբ անվստահությունն ու շրջապատի հաճոյախոսություններին ոչ միանշանակ վերաբերվելը։ Սեփական անձի նկատմամբ վստահության պակաս ունեցող մարդիկ հաճախ վախենում են հաճոյախոսություններից՝ կարծելով, որ ընկերներն ու ծանոթները շողոքորթում են իրենց և դա անում են հանուն զրույցը շարունակելու: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 836 |
| | |