Պե՞տք է արդյոք կարդալ / լսել նորությունները. ինչպե՞ս են ազդում դրանք մեր հոգեբանության վրա
 

   Doctors.am


Շատերս դեռ դպրոցական տարիքից հետևում ենք նորություններին. հարկավոր է իմանալ՝ ինչ է կատարվում աշխարհում գրագետ լինելու և վարքի կանոններ մշակելու համար: Սակայն, բարեբախտաբար, այդ տարիքում ավելի հաճելի զբաղմունքներ էլ կան: Երիտասարդ ու հասուն տարիքում մարդիկ սկսում են հատուկ ուղղվածությամբ, հստակ թեմայով նորությունների հետևել, մասնավորապես, իրենց մասնագիտության հետ առնչվող: Իսկ թոշակառուներն ու տնային տնտեսուհիները պարզապես հետաքրքրասիրությունից ու ազատ ժամանակի ավելցուկից միացնում են հեռուստացույցը կամ ինտերնետում փնտրում հոդվածներ ու փչացնում են սեփական առողջությունը:
 
Պե՞տք է արդյոք կարդալ / լսել նորությունները. ինչպե՞ս են ազդում դրանք մեր հոգեբանության վրա

 

Ինչու՞

Նորություններ կարդալն, ըստ գիտնականների՝ ագրեսիա ու վախ է առաջացնում, չի թողնում խորն ու ստեղծագործորեն մտածել: Մենք մեծ քանակի ոչ անհրաժեշտ ինֆորմացիա ենք կլանում: Նորությունները թույլ չեն տալիս ճիշտ որոշումներ կայացնել,
աշխատանքում կամ անձնական կյանքում հաջողությունների հասնել:
 
Մտածողության ընկճում

Նորմալ դատելու համար հարկավոր է կենտրոնանալ, իսկ նորությունները կարդալիս կամ դիտելիս սա անհնար է կատարել: Մենք անընդհատ ուշադրությունը մի խնդրից ու օբյեկտից մյուսին ենք փոխադրում և որպես հետևանք, մոռանում ենք կարևորի' սեփական նպատակների ու խնդիրների մասին: Դժվարանում է ինֆորմացիան հասկանալն ու հիշելը, լիարժեք մտածելը:
 
Ստեղծագործական մտածողության բացառում

Մեզ հրամցնում են իրադարձությունների պատրաստի մեկնաբանություն, այսինքն, երևակայության, տրամաբանության և այլ ''գործիքների'' անհրաժեշտություն չկա: Երեխաները նորություններ չեն նայում, չեն հետաքրքրվում գլոբալ աղետներով կամ դրամի փոխարժեքով, հետևաբար ազատ գեներացնում են մտքեր, տարբեր իրավիճակներից ոչ ստանդարտ ելքեր, նկարների հիման վրա պատմություններ են հնարում: Զարմանալի չէ, որ կոմպոզիտորները, նկարիչներն ու ռեժիսորները հազվադեպ են հեռուստացույցին ու նորություններին ժամանակ հատկացնում:
 
Կորտիզոլի հավելյալ արտազատում

Նորությունը կարելի է համեմատել տոքսինի հետ: Լավ բաների մասին հազվադեպ են խոսում' մարդուն ստիպելով անընդհատ տագնապ զգալ ու ենթարկվել կորտիզոլի հավելյալ քանակի ազդեցությանը: Խանգարվում է իմուն համակարգի գործունեությունը, առաջանում է ագրեսիա , նվազում է զգայունությունը:
 
Անօգնականության զգացում

Հեռուստացույցից ու համակարգչի էկրանից մեզ պատմում են իրադարձությունների և երևույթների մասին, որոնց մենք չենք կարող ազդել: Մենք սա հրաշալի հասկանում ենք և սկսում ենք մեզ բացարձակ անօգնական զգալ: ժամանակին կանգ չառնելու և ինֆորմացիայի ավելորդ հոսքի վրա ժամանակ ծախսելու դեպքում կդառնաք ֆատալիստ ու կկորցնեք հետաքրքրությունը առհասարակ կյանքի հանդեպ:
 
Գրեթե թմրանյութ

Երբեմն աննկատ, նորությունները ձգում են՝ ինչպես հեռուստասերիալները կամ համակարգչային խաղերը: Մենք դադարում ենք գրքեր կարդալ' նորություններից ստացված ինֆորմացիան բավարար համարելով: Արդյունքում դժվարանում է աշխատանքին կամ ուսմանը կենտրոնանալը, ավելի արագ է առաջանում հոգնածություն ու անհանգստություն:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol24/pe-tq_e_ardyoq_kardal_lsel_norowtyownnery-inchpe-s.png

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (26.01.2015) | Հեղինակ: Doctors.am W
Դիտումներ: 1039 | Տեգեր: Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ