Ինչպե՞ս զոհ չգնալ էներգիա խլող մարդկանց
 

   Amsagir.am

Բոլորին էլ ծանոթ է հոգնածության ու թուլության զգացումը որոշ մարդկանց հետ շփումից հետո: Եթե տրամադրության անկումն ու էներգիայի նվազումը կոնկրետ մարդու հետ շփումից հետո հաճախակի են դառնում, ապա դուք անկասկած անհաջողություն եք ունեցել ընկերանալու ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԱՄՊԻՐԻ հետ:

 

Ինչպե՞ս զոհ չգնալ էներգիա խլող մարդկանց

Գուցե այդպիսի մարդիկ ձեզ հանդիպեն տրանսպորտում, աշխատավայրում կամ բարեկամների շրջապատում:
Այս երևույթի մի քանի տարբերակումներ կան: Դրանցից մեկը էներգետիկ վամպիրներ են, ովքեր ունեն թույլ էներգետիկա և ակամա կամ գիտակցաբար ձգում են դիմացինի էներգիան:
 
Էներգետիկ վամպիրները, մարդիկ են, ովքեր ունեն կարողություն դիմացինին զգացմունքային անհավասարակշռվածության մղելու՝ կատաղություն, տխրություն, նյարդայինություն... և դրանով հանդերձ՝ նրան մեղադրելու առիթ չկա. «Նա պարզապես ասաց իր կարծիքը»:
Այլ խոսքով՝ նրանք մանիպուլյատորներ են, ովքեր հասնում են իրենց նպատակին տարբեր ճանապարհներով՝ ագրեսիայի, ամոթի, մեղքի զգացումների առաջացմամբ:

Վամպիրները կարող են լինել լռակյաց և աղմկոտ- ագրեսիվ: Լռակյաց վամպիրները կարող են ձեր էներգիան խլել միայն դիմախաղաղի, հայացքի շնորհիվ («Բայց մի՞թե ես որևէ բան ասացի»), իսկ Էներգետիկ վամպիրների ագրեսիվ տեսակները տարբերվում են նրանով, որ շփման ընթացքում զրուցակցի հոգեկանում փնտրում են զգայուն և առավել խոցելի կետը, այնուհետև վարպետորեն հարված են հասցնում այդ ցավոտ տեղին: Եվ երբ զոհը սկսում է բուռն ու զայրացած պաշտպանվել՝ արտահայտելով իր հույզերը, վամպիրը հաճույք է ստանում դրանից: Նա ստացավ ցանկալի էներգիան և կարող է անգամ ժպտալ ի պատասխան: 

Ագրեսիվ տեսակի վամպիրից պաշտպանվելու համար նրան էներգիա խլելու առիթ մի՛ տվեք: Սկանդալի կամ վեճի ծագման դեպքում, պատրաստակամորեն համաձայնեք նրա հետ կամ շրջանցեք բոլոր զրույցները՝ միանգամից հասկացնելով, որ խոսակցության այդ թեման ձեզ հետաքրքիր չէ: 

Էներգետիկ վամպիրների հաջորդ տեսակին են պատկանում մարդիկ, ովքեր, չնայած իրենց նորմալ վիճակին, մշտապես խղճահարություն են պահանջում իրենց հանդեպ: Դա կարող են լինել ծեր ծնողները, որոնք օգտագործում են իրենց երեխաների անսահման սերը՝ անընդհատ գանգատվելով, թե որքան բարդ է իրենց համար ապրելը: Իրականում նրանք դա անում են ոչ թե վատ կյանքից, այլ միայնակությունից՝ ցանկանալով երեխաներին ավելի շատ ներգրավել իրենց կյանք: Այս կատեգորիային կարելի է դասել նաև իրենց շատ լավ զգացող, սակայն տնային գործերը չկատարելու համար մշտապես վատ ինքնազգացողությունից բողոքող քմահաճ կանանց, ինչպես նաև՝ այդ կերպով փող վաստակելու անհրաժեշտությունից գլուխ պահող ամուսիններին: Խղճալով և նրանց փոխարեն աշխատանքը կատարելով՝ մարդը նրանց տալիս է սեփական էներգիան: 

Ընկերուհին կամ ուղղակի ծանոթը, որն անդադար պատմում է այն մասին, թե որքան վատ է ապրում, նույնպես կարող է հոգնեցնել իր զրույցներով և էներգիա խլել: Խեղճ տեսակի էներգետիկ վամպիրների հետ շփման մեջ աշխատեք ընդհատել կյանքի հանդեպ նրանց բողոքները և խոսակցությունը տարեք ավելի չեզոք թեմաների ուղով:

Էներգետիկ վամպիրների անօգնական տեսակը նույնպես կարելի է համարել խեղճ, սակայն սա նախորդից տարբերվում է որոշումներ կայացնելու անընդունակությամբ: Դա հիվանդներն են,
որոնք պառկած են անկողնում և մտերիմ մարդկանցից պահանջում են հոգատարություն և ուշադրություն: Օրինակ՝ խնամելով անկողնուն գամված հիվանդին՝ շատ մարդիկ հրաժարվում են իրենց կյանքից և շատ արագ սկսում իրե՛նք հիվանդանալ էներգիայի ամբողջական սպառման հետևանքով: Անօգնական տեսակի վամպիրիզմից պաշտպանվելու համար օգնե՛ք, սակայն թույլ մի՛ տվեք, որ ձեզ ամբողջովին օգտագործեն: Եթե ձեռնամուխ եք եղել բարի գործեր կատարելուն, ապա պետք չէ ինքներդ ձեզ զոհի վերածեք:



 Էներգետիկ վամպիրներից պաշտպանվելու մի քանի գործնական միջոցներ կան.

1.     Էներգետիկ վամպիրի հետ շփումը կմեղմացնի հումորը և ոչ այնքան լուրջ վերաբերմունքը նրա խոսքերի և գործողությունների նկատմամբ:

2.     Վամպիրի հարձակումը կանխեք նրա համար անսպասելի ռեակցիայով: Խափանեք նրա պլանը, ինչպես անում են հմուտ խաբեբաներին որսալու դեպքում:

3.     Բարեհամբույր ժպիտը և միանշանակ համաձայնությունը երաշխավորում են զոհի հանդեպ անհետաքրքրություն:

4.     Այն վամպիրիների համար, որոնք պաշտում են արցունքներով ողողել ձեր բնակարանը, շատ հարմար պաշտպանվելու տարբերակ է հակադարձ մի սրտաճմլիկ պատմություն, շատ տհաճ մանրամասներով:

Ոչ մի պարագայում չարժե հարձակվել էներգետիկ վամպիր հանդիսացող մարդու վրա, իսկ հարձակումներին դիմակայեք մեծ համբերությամբ, առանց վնասելու ձեր հոգեկան կամ ֆիզիկական առողջությունը:


Վամպիրին հարցրեք իր նպատակների մասին: Եթե սկեսուր-մայրիկը անվերջ փնթփնթում է, որ դուք տան գործերը չեք հասցնում, մի՛ վիճեք նրա հետ: Հարցրեք՝ արդյոք նա ուզում է ինքը վերցնել իր վրա տնային գործերի պատասխանատությունը կամ գուցե վարձեք տնային աշխատողի:

Առաջարկեք ելք: Եթե անվերջ ձեր դիմացինը խոսում է այն մասին, թե որքան վատ է զգում իրեն, ինչ վատ վիճակում է, մի որևէ տարբերակ առաջարկեք, որը կօգնի նրան: Եթե չի ընդունի, անհապաղ փոխեք խոսակցության նյութը:

Խուսափեք: Ինչ-որ մեկը ձեզ պատմում է տհաճ պատմություններ ուրիշների մասին կամ բամբասում է. լքեք այդ տարածքը, որտեղ նա է՝ հնարելով մի որևէ պատճառաբանություն:

Փոխեք ձեր դիրքը: Ձեր գործընկերը անընդհատ անփույթ տեսք ունի և հոգոց է անում ու տրտնջու՞մ. փոխեք աթոռը, դրեք ականջակալներ ու նկատեք այդ ամենը:

Ոչ մի պարագայում թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը խլի ձեր էներգիան, ապրեք, ուրախացեք ու խուսափեք նմանատիպ մարդկանցից: 


Энергетические вампиры -- как защитить себя

 


Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol32/vamp-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Davbad (16.09.2015) | Հեղինակ: Amsagir.am W
Դիտումներ: 1496 | Տեգեր: հոգեկան անդորր, էներգիա, հաջողության գաղտնիքներ, հոգեբանական | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ