Ինչպե՞ս արդյունավետ պայքարել միայնակության դեմ
  հոգեբան Անուշ Պետրոսյան Լինել միայնակ քեզ նման մարդկանց շրջանում սարսափելի է: Դա արդեն իսկ դեպրեսիայի է և ապատիայի աղբյուր է: Միայնակությունը շատ հաճախ անվանում են նաև 21-րդ դարի հիվանդություն: ![]() Ամենաշատը ո՞վքեր են տառապում միայնակությունից... Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի ուժեղ ու հաճախակի են տառապում միայությունից, քան տղամարդիկ: Նրանք հատկապես կարիք ունեն ընկերության, շփման, սիրո, զգացմունքային աջակցության, խորհուրդների, այն ամենի, ինչ պակասում է միայնակ մարդուն: Միայնակության թերությունները: Առաջացնում է ռիսկ առողջության համար Չիկագոյի համալսարաններից մեկում անցկացված հետազոտություններից մեկի արդյունքում պարզ է դարձել, որ միայնակությունը ծայրաստիճան կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար: Այն մարդու մոտ կարող է հարբեցողության, շատակերության, ծխելու պատճառ դառնալ: Գիտականները կարծում են, որ հասարակությունից անձի մեկուսացումը կարող է հանգեցնել նրան, որ նա օրական 15 հատ ծխախոտ ծխի: Բացի այդ, մարդիկ, ովքեր տառապում են միայնակությունից, ունեն քայքայված նյարդային համակարգ, տառապում են սրտային և հոգեսոմատիկ այլ հիվանդություններով: Միայնակությունը վարակիչ է Երբ միայնակ մարդը պատմում է, թե որքան միայնակ է ու դժբախտ, լսելով նրան, ակամա ապրում ես նույն զգացողությունները քո հանդեպ: Իսկ մյուս կողմից էլ այդպիսի մարդիկ կարող են բացարձակ իրենց հեռու պահել բոլորից` ընկերներից, հարազատներից: Արդյունքում վերջիններս նույնպես ինչ որ առումով միայնակ են դառնում` կորցնելով տվյալ անձնավորության հետ իրենց կապը, շփումը: Զարգացնում է անվստահություն ուրիշների հանդեպ Որպես կանոն` միայնակ են դառնում այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց համար էմոցիոնալ ու կարևոր հոգեբանական նշանակություն ունեցող մարդու: Օրինակ` սիրելիի դավաճանությունից հետո: Ահա այսպիսի սթրեսից հետո անձը կտրվում է աշխարհից, մեկուսանում բոլորից ու ներփակվում` ստեղծելով ամուր կաղապար իր շուրջը: Սա դառնում է տվյալ մարդու համար միակ հոգեվիճակը: Իհարկե սա շատ սխալ է, քանի որ միայնակության մեջ հոգումդ անվստահությունը սկսում է ավելի ու ավելի աճել: Միայնակությունը շրջապատողների համար աննկատ է Միայնակության յուրահատկությունն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հարազատները և մտերիմ մարդիկ ոչ միշտ է, որ կարող են նկատել, տեսնել, հասկանալ իրենց ընկերոջ խնդիրը: Թանկագին ժամանակն անցնում է, իսկ դրա հետ մեկտեղ միայնակությունն ավելի է սրվում ու դառնում «ագրեսիվ»: Միայնակության օգտակարությունը Համարվում է, որ ժամանակավոր միայնակությունն օգտակար է: Դրա ժամանակային տևողությունը պետք է որոշեք ինքներդ: Օրինակ՝ տվեք ինքներդ ձեզ հետևյալ հարցը` «Որքա"ն ժամանակ է ինձ պետք ինքս ինձ հետ մնալու համար»: Օրինակ՝ ինչ-որ մեկին անհրաժեշտ է լինում մոտ երկու ամիս, քաղաքից հեռու բնության գրկում անցկացնել` հատուկ մեդիտացիաների շնորհիվ իր հոգեկան խաղաղությունն ու հավասարակշռությունը վերականգնելու համար, իսկ մեկ ուրիշի համար այդ երկու ամիսը չափազանց շատ ու վտանգավոր կարող է լինել, նրա համար մեկ շաբաթը կամ թեկուզ մի քանի ժամը բավարար կլինի ինքն իրեն վերագտնելու ու լիցքաթափվելու համար: Եթե դուք ստիպված եք լինել միայնակության մեջ, օրինակ`մեկնել եք անծանոթ քաղաք, բաժանվել եք ձեր սիրելիից կամ պարզապես վիճել եք ամենամտերիմ ընկերուհու հետ, այդ ժամանակ պետք է փորձեք միայն դրական կողմեր ու պլյուսներ գտնել ձեր միայնակության մեջ: Ձեզ լայն հնարավորություն է ընձեռվել աշխատել ինքներդ ձեզ վրա, այդ մեծ ժամանակահատվածը կարող եք օգտակար օգտագործել, օրինակ`սովորել բարդ ու յուրահատուկ բաղադրատոմսերով ճաշատեսակներ պատրաստել, պատմական, գիտական գրականություն ընթերցել, օտար լեզուններ սովորել կամ էլ պարզապես ինտենսիվ մերսումների գնալ: Զբաղվե՛ք ձեր արտաքինով, արե՛ք այն, ինչ հաճելի է և դուր է գալիս ձեզ: ![]() Միայնակության դեմ պայքարի մի քանի հնարներ: Ճանաչի՛ր ինքդ քեզ և ուրիշներին Շատ միայնակ մարդիկ սխալ կարծիք ու պատկերացում ունեն իրենց և իրենց շրջապատողների մասին: Որքան շատ են նրանք կենտրոնանում ու մեղադրում ինքն իրենց, այնքան ավելի շատ է ընկնում նրանց ինքնագնահատականն ու ավելի դժվար դառնում ուրիշ մարդկանց հետ շփումը: Որքան շատ են նրանք թշնամիներ փնտրում ու տեսնում իրենց շրջապատող մարդկանց մեջ, այնքան ավելի ամուր են դարձնում իրենց և սոցիումի միջև կառուցած պատնեշը: Ճշմարիտ է ասված` «Ուզո՞ւմ ես փոխել իրավիճակը`սկսի՛ր քեզանից»: Բացվի՛ր աշխարհի առաջ Մարդը միշտ ինտուիտիվ պաշտպանվում է: Ներքուստ նա կարող է հեռու փախչել միայնակությունից, իսկ արտաքուստ լինել շատ սառը, դաժան ու վանող: Այդ դեպքում շրջապատի մարդիկ ինչպե՞ս կարող են հասկանալ, թե տվյալ անձնավորությանը իրենց օգնությունը` շփումն ու ջերմությունն է պետք: Օրինակ` ինչ-որ մի կին ասում է. «Այո, ես արտաքինից թվում եմ շատ դաժան ու կոպիտ, բայց դա միայն նրանից է, որ կյանքն ինձ շատ է ցավեցրել»: Բայց չէ՞ որ ուրիշները մեղավոր չեն, որ կյանքն այդ կնոջն այդքան ցավեցրել է: Որքան էլ որ դժվար լինի, պետք է սովորել կարողանալ ժպտալ աշխարհին, բարևել հարևաններին, ձեռք բերել նոր ընկերներ աշխատանքային կոլեկտիվում, գնացքներում, շրջագայությունների ժամանակ, մանկական խաղահրապարակներում զբոսնող մայրիկների, ինչու չէ՞ նաև երեխաների մեջ: Վերականգնե՛ք նախկին կապերը Մենք շատ հաճախ խղճում ենք ինքներս մեզ և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ ներծծվում միայնակության մեջ: Մոռանում ենք մեր հարազատներին, որոնց վաղուց չենք տեսել, մոռանում ենք հոգ տանել մեր տատիկների ու պապիկների մասին, որոնց մեր օգնությունը, ուշադրությունն ու ջերմությունը այնքա՜ն պետք է: Ինչո՞ւ փնտրել նոր մարդկանց, եթե կան հին ու քեզ հավատարիմ ընկերներ: Գուցե պարզապես պետք է գտնել, սրբել վրայի փոշին ու բացե՞լ հեռախոսահամարների կամ հասցեների այն հին գրքո՞ւյկը, որը խնամքով թաքցրել ես քո աչքից... Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2373 |
| | |

