Այստեղ ցանկանում ենք ձեզ ծանոթացնել Ց. Ե. Միրցխուլավայի հետաքրքիր հետազոտությունների արդյունքներին, որոնք վերաբերում են սթրեսի ազդեցությանը մարդու կյանքի տևողության վրա:
Սթրեսն այսօր կյանքի տևողության կրճատման գլխավոր գործոններից է: Իր հերթին սթրեսի մակարդակը կախված է տարբեր գործոններից, որոնք ուժեղացնում են սթրեսը կամ սթրեսադիմացկունությունը: Հեղինակի գիտական դիտարկումների արդյունքում սթրեսն ուժեղացնող գործոնները կամ անձնային որակներն են. - հավակնությունների բարձր մակարդակը, Սթրեսադիմացկունությունը բարձրացնում են. - հետաքրքրվածությունը, Ընդգծված առաջին չորս հատկություններով օժտված մարդիկ կարճ են ապրում, իսկ վերջին չորս հատկություններով օժտվածները` ավելի երկար: Դժվար չի լինի բացատրել, թե ինչու նախանձը կկրճատի մեր կյանքի տևողությունը: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նախանձի զգացումը, որը հավանաբար յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է, շատ ծանր և տհաճ ապրում է: Այդ պահին մենք, կարծես, չենք կարողանում համակերպվել որևէ մեկի առավել հաջողակ, առավել սիրված կամ գեղեցիկ լինելու հետ: Սա տանջում է մարդուն, հենց իրեն` նախանձ ապրողին: Հավակնությունների բարձր մակարդակը մարդուն ստիպում է իր առջև խոշոր նպատակներ դնել, այդ նպատակներին հասնելու համար չափազանց մեծ ջանքեր գործադրել: Նման դեպքերում ամեն փոքրիկ անհաջողություն շատ ծանր ապրումներ է առաջացնում: Սա տանջում է մարդուն, եթե նույնիսկ նա հասնում է իր նպատակին: Հաճախ նախանձն էլ ստիպում է հավակնությունների բարձր մակարդակ ունենալ, ձգտել հասնել մրցակցի հաջողություններին կամ անցնել նրան: Այս տեսակ լարվածությունը խանգարում է մարդուն վայելել կյանքի պարզ հաճույքները, այգի գնալ երեխաների հետ, պաղպաղակ ուտել զբոսնելով, զրուցել հարևան իմաստուն տատիկի հետ և այլն: Կարծում եմ կարիք չկա պարզաբանելու, թե հոռետեսությունը, չարությունն ու ժլատությունն ինչու են կրճատում մարդու կյանքը: Միայն բավական է հիշել, թե ինչ բերկրանք է մարդն ապրում որևէ մեկին օգնելիս կամ լավ սպասելիքներ ունենալիս, և ամեն ինչ պարզ կդառնա: Վրեժխնդրությունը, կասկածամտությունը, փառասիրությունը և կոնֆլիկտայնությունը որակներ են, որոնք ոչ միայն չեն երջանկացնում այդ զգացմունքները ապրող մարդուն, այլև վնասում են շրջապատին: Ի վերջո, կարծում եմ, որ կարիք չկա ապացուցել, թե որքան օգտակար կարող են լինել մեզ և մեր շրջապատի համար, ինչպես նաև երկարացնել մեր կյանքը հետաքրքրվածությունը, լավատեսությունը, ինտելեկտուալ բարձր կարողություններն ու հանդուրժողականությունը: Հաճախ մարդիկ սխալ են ընկալում հանդուրժել բառի իմաստը, այն հասկանում են որպես անսկզբունքայնություն կամ ամենաթողություն: Սակայն հանդուրժողականությունն ուրիշների և մեր իրավունքները ճանաչելու, տարբերությունները գնահատելու, մարդկային վատագույն որակները լավագույններով փոխարինելու պատրաստակամությունն է: Մարդկային բարձր որակները զարգացնելու, սեփական օրինակով ապացուցելու համառությունն է հանդուրժողականությունը: Հանդուրժողականությունն այլոց կարծիքի, համոզմունքների և տեսակետների հանդեպ արդարացի լինելն է, նաև դրանք ընկալել կարողանալը: Հանդուրժողականությունը ենթադրում է հարգանք այլոց իրավունքների հանդեպ: Ժամանակակից աշխարհում այն պետք է դառնա մարդկանց, ժողովուրդների, երկրների միջև փոխհարաբերության գիտակցված մոդել: Մնացած որակները, որոնք նշում է հեղինակը, ուղղակի բացատրության և պարզաբանման կարիք չունեն, միայն բարեհոգության, համեստության և ներողամտության մթնոլորտում կարող է մարդն իրեն երջանիկ զգալ: Գուցե դուք կվիճեք, կասեք, որ ձեր շրջապատում շատ մարդկանց գիտեք, ովքեր կարճ են ապրել, բայց եղել են այս բոլոր որակների կրողը: Այո, ես ինքս ունեմ նման շատ օրինակներ, և երկար տարիներ սա ինձ տանջող հարցերից մեկն է եղել: Այսօր ես հասկացել եմ, որ ներելով բոլորին` հաճախ մենք միայն մեկին, ով մեր կյանքում մեծ դեր է ունեցել, կարող ենք չներել, կարող ենք սրտի խորքում պահել այդ վիրավորանքն ամբողջ կյանքի ընթացքում: Այդ տեսակ չապրված, չհաղթահարված վիրավորանքն ու զայրույթը ևս կարող են մեր կյանքում տարբեր հիվանդությունների պատճառ հանդիսանալ: Ա. Ալեքսանյան (2ov.am) Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 953 |
| | |
