Նստակյաց մարդիկ ակամա տագնապային են դառնում
 

   

Նստած գնալ աշխատանքի, նստած անցկացնել աշխատանքային օրը, նստած տուն վերադառնալ ․․․ Մասնագետները պնդում են, որ որքան երկար ենք նստում, այնքան հակվում ենք սթրեսի։

 

Նստակյաց մարդիկ ակամա տագնապային են դառնում

 

Նստակյաց ապրելակերպի հասցրած վնասը ֆիզիկական առողջությանը նորություն չէ։ Այժմ պարզվել է, որ այն անդրադառնում է նաև հոգեբանական վիճակի վրա։

Թասմանիայի համալսարանի հետազատողների խումբը, որ գլխավորում է Միշել Կալպատրիկը, գիտափորձ է իրականացրել, որի արդյունքում բացահայտել է նստած անցկացրած ժամանակի և առաջացած ճնշվածության կապը, - հայտնում է sotskiy.am-ը։

Հետազոտությանը մասնակցել է 3367 մարդ, ովքեր գնահատել են իրենց վերջին 4 շաբաթվա հոգեբանական վիճակը՝ տագնապայնության և դեպրեսիայի նշանները, նչպես նաև ֆիզիկական ակտիվությունը։

Տվյալների մշակումից հետո ակնհայտ է դարձել, որ այո, կա կապ նստակյաց ապրելակերպի և հուզական վիճակի միջև։ Այն մասնակիցները, ովքեր օրվա ընթացքում ավելի քան 6 ժամ անցկացրել էին նստած, ավելի ուժեղ էին տագնապ ու սթրես ապրել, քան նրանք, ովքեր աշխատավայրում նստել էին 3 ժամից ոչ ավել։ Տարբերություն է նկատվել կանանց և տղամարդկանց արդյունքներում․ պարզվել է, որ նստելու պատճառով կանայք ավելի են հակված հոգեբանական վիճակի վատացմանը։

Հատկանշական է, որ այն մասնակիցները, ովքեր վեցժամյա նստակյաց աշխատանքից հետո ակտիվ ապրելակերպ էին վարել, գնացել էին մարզասրահ, ցույց տվեցին այն նույն արդյունքները, ինչ գիտափորձի մյուս մասնակիցները։ Դա նշանակում է, որ հոգեբանական առողջությանը վնասում է հենց երկարատև անշարժ վիճակը, այլ ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը։

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/Nstakyac.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (04.05.2015)
Դիտումներ: 927 | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, հասնել հաջողության, կարիերա, սթրես, հոգեկան անդորր, վնասակար սովորություններ, Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ