Միայի օրագրերը «Միայի օրագրերը»-ը գրում է՝ Կուզեի խոսել այս թեմայի մասին հատկապես դեռահաս աղջիկների հետ: Չէ՞ որ հենց այդ տարիքում են երիտասարդ աղջիկները լուրջ սխալներ գործում, որոնց հետևում են հսկայական խնդիրները:
Հիմա փոքրիկ երեխաներն անգամ գիտեն, թե ինչ է սեքսը: 15-16 տարեկանում բազմաթիվ աղջիկներ սկսում են սեռական կյանքով ապրել: Գուցե դու էլ մտածում ես. «Իսկ ինչու՞ ես սպասեմ. բոլորն են դրանով զբաղվում, ինչու՞ զրկեմ ինձ այդ հաճույքից»: Իհարկե որոշումը դու ես կայացնում, բայց կուզեի մի-փոքր զրուցել քեզ հետ:
1. Պետք է նախապես որոշես՝ երբ և ում հետ սկսել սեռական կյանքը: Դա պետք է գիտակցված որոշում լինի, այլ ոչ կատարվի պահի ազդեցության տակ: 2. Սեքսը սեր չի ծնում, սեքսի միջոցով երբեք սիրո չես արժանանա: Ուստի եթե շտապես սեքսի հարցում, հետո ընկերդ հոգնի քեզնից, քեզ դատարկ ու ստորացված ես զգալու: 3. Կյանքում առաջին սեքսը շատ կարևոր է: Պետք է սեքսուալ առաջին փորձդ ստանաս այն մարդուց, ում իսկապես սիրում ես, քանի որ առաջին սեքսը հիշվում է ողջ կյանքում: Եթե առաջին սեքսից վատ էմոցիաներ ստանաս, հնարավոր է, որ սկսես զզվել սեքսից: 4. Անպայման հիշիր հետևանքների մասին: Եթե քեզ բավականաչափ հասուն ես համարում սեքսի համար, ապա պետք է մեծավարի վերաբերվես դրան, այսինքն ամբողջ պատասխանատվությամբ: Միշտ հույսդ դիր ոչ թե ընկերոջդ, այլ քեզ վրա: Հիշիր անցանկալի հղիության, սեռավարակների, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին:
Երբեք մի սկսիր սեռական կյանքը, եթե դրա պատճառն է՝ - բոլոր ընկերներդ ապրում են սեռական կյանքով, Վերոնշյալ պատճառները լուրջ չեն: Սեքսը սիրո և վստահության բարձրագույն մակարդակն է, և դրան պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Պատահում է, որ թեև պատրաստ էիր սեքսին, բայց դրանից հետո փոշմանում ես: Սկսում ես վախենալ, որ հիմա ընկերդ քեզնից միայն դա կպահանջի, կօգտագործի քեզ, ապա կլքի: Լացում ես, անհանգստանում... Քեզ նրանից կախված ես զգում, կարծես թե նա քո մի մասնիկն է քեզնի խլել: Եթե որոշել ես դեռևս չշտապել, ապա աշխատիր որքան հնարավոր է քիչ առանձին մնալ նրա հետ, որպեսզի բանը չհասնի դրան: Չէ՞ որ երբ տղան գրգռված է լինում, շատ դժվար է նրան կանգնեցնել: Նրան շատ բան թույլ մի տուր, եթե պատրաստ չես լուրջ քայլերի: Սեռական հասունացման ժամանակ տղաները 70% դեպքերում միայն սեքսուալ առումով են ցանկանում աղջիկներին, իսկ աղջիկների մոտ հակառակն է՝ դեպքերի 70%-ում նրանք սիրահարված են լինում և նուրբ զգացմունքներ են ունենում:
1. Սուտ խոստումներ Սա թերևս ամենագործածական մեթոդն է, չէ՞ որ այնքան հեշտ է համոզել հիմար սիրահարված աղջկան: Առանց այդ էլ նրա ուղեղում պայծառ ապագայի մտքեր են, իսկ եթե մի քիչ էլ գույն տալ դրանց, նա ընդհանրապես կկորցնի իրեն: Տղաները սկսում են լվանալ աղջիկների ուղեղը, ոսկե սարեր խոստանալ, երդվել հավերժական սիրո մասին և համոզել, որ սեքսը միայն կմիավորի իրենց: 2. Սպառնալիքներ Նույնպես տարածված մեթոդ է, թեև կոպիտ: Տղան սպառնում է աղջկան, որ եթե իր հետ չքնի, ապա իրենք կբաժանվեն: Հուսահատված աղջիկը, վախենալով նման հեռանկարից, ստիպված համակերպվում է: Նա մտածում է, որ այդպես իր կողքին կպահի տղային, և իրենց մոտ ամեն ինչ հեքիաթի պես կլինի: 3. Պայման Նման մոտեցումը նույնպես աղջկան փակուղու առջև է կանգնեցնում: Ի՞նչ անի աղջիկը, երբ տղան իրեն ասում է. «Եթե սիրում ես ինձ, ապացուցիր»: Աղջիկն իրեն կորցնում է, ախր նա սիրում է տղային, ուստի պետք է ապացուցի: Բայց սերն ապացուցում են հոգատարությամբ, ուշադրությամբ, բայց ոչ սեքսով: 4. Համոզումներ Սա ամենապարզունակ մեթոդն է: Տղան համոզում է աղջկան. «Արի սեքսով զբաղվենք, այ կտեսնես, թե որքան դուրդ կգա, խոսք եմ տալիս՝ չեմ ցավեցնի, զգույշ կլինեմ: Բոլորն էլ զբաղվում են, ի՞նչ կա որ»: Այսինքն ամեն կերպ հրահրում է աղջկան այդ քայլին՝ համոզելով, որ դա շատ նորմալ բան է: Ահա մի քանի արտահայտություն սեքսից հրաժարվելու համար՝ - Ես ատում եմ, երբ ինձ ինչ-որ բան են ստիպում: Մի քանի եզրափակիչ խոսք: Սիրելի՛ աղջիկներ
Հիշիր մի քանի պայման, որի դեպքում ավելի լավ է չսկսել սեռական կյանքը. - դուք այդքան էլ վաղուց չեք հանդիպում, Подпишитесь на доски (Առաջին սեքս, կուսություն) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3470 |
| | |

Բազմաթիվ տղաներ օգտագործում են մի քանի միջոց, որպեսզի հասնեն իրենց ուզածին.