Դեռահասության շրջանի ընդվզումներ
![]()
  kiss.am Երբ երեխանեը հասնում են դեռահասության տարիքի, նրանց ծնողների երջանկության զգացումը իջնում է նվազագույն աստիճանի: Դեռ ավելին` պաշտելի երեխան հանկարծ փոխվում է անճանաչելիության աստիճանի:
![]() Դեռ երեկ էր, ամեն ինչ շատ լավ էր, երեխան ուրախանում էր ձեր տունդարձի ժամանակ, հաճույքով պատմում էր, թե ինչ էր տեղի ունեցել դպրոցում, իր անձնակական գաղտնիքները պատմում էր ձեզ: Առանց հարցեր տալու հագնում էր այն հագուստը, որը դուք ընտրել էիք նրա համար, և սպասում էր հանգստյան օրերին, որպեսզի գնայիք ամառանոց… Եվ ահա ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ… Ոչ վաղ անցյալում նա առավոտյան բուլկիներ էր «խփշտում», իսկ հիմա… «Կարագ ու հաց: Ես ընդհանրապես չեմ նախաճաշելու».- մի օր հայտարարում է ձեր աղջիկն այն տոնով, կարծես դուք նրան թույն եք տվել: Իսկ երբ փորձում ես համոզել, որ վերարկուն նրան շատ է սազում, նա գոռում է. «Այս ինչ նախնադարյան հագուստ է…»:
Մեր դեռահասնե˜րը… Նրանք անընդհատ կոպտում են և ցանկացած վիրավորանք ու նկատողություն ծանր են տանում: Հաճախակի են պոռթկումները, ընդվզումները… Սակայն երբ նրանք զղջում են, շատ կարևոր է նրանից երես չթեքելը: Մեր ծնողական պարտքն է ձեռք մեկնել նրանց:
![]() Սխալ գործելակերպ
• Վերափոխել անուղղելի դեռահասին` օգտագործելով ողջ ծնողական հնարամտությունն ու հեղինկաությունը: Սա ուղիղ ճանապարհ է դեպի բաց «ռազմական գործողություններ»: «Վերափոխման» ճանապարհին երկու կողմերն էլ հսկայական կորուստներ կունենան, իսկ հարաբերություններն ընդմիշտ կխարխլվեն:
• Ամեն ինչ թողնել ինքնահոսի` մտածելով. «Աստված իմ, մենք այս ում ենք մեծացրել», և ամեն անգամ աչք փակելով երեխայի անկարգությունների վրա:
• Մտովի տեղափոխվեք այն տարիները, երբ երեխան քնքուշ էր, հնազանդ, պարզ, և կարողանում էիք հասկանալ նրան: Այդպիսով` երեխան կապրի իրական, իսկ դուք մտացածին կյանքով, և ձեր միջև հեռավորությունը կմեծանա անասելի արագությամբ:
• «Ամեն մեկն իր կյանքն ունի» սկզբունքը ծնող-երեխա հարաբերության մեջ ( հատկապես դեռահասության շրջանում) հանգեցնում է լիովին օտարացման: Շուտով դուք կարող եք կորցնել իրավիճակի վերահսկողությունը, իսկ դեռահասը կհանդգնի միլիոնավոր անուղղելի սխալներ գործել: Այդ պատճառով մի փորձեք խույս տալ դեռահասության տարիքի խնդիրներից, այլ միջամտեք երեխայի կյանքին, երբ դրա անհրաժեշտությունը կա: Միայն թե եղեք առավելագույնս նրբանկատ: Դեռահասն իքնատիպ դերախաղերի միջոցով փորձում է հետազոտել աշխարհը և հասկանալ մարդկանց: Նա մե՛րթ բուռն ակտիվություն է ցուցաբերում` իրեն քաղաքական գործչի դերում պատկրացնելով, մե՛րթ տաղանդ է ձևանում, մերթ հանցագործ, մերթ էլ ամեն ինչ ժխտում է: Այսինքն` դեռահասը փորձում է տարբեր դերեր «փորձարկելով» տեսնել, թե դրանցից որ մեկին բնորոշ գծերն են իրեն հարմար, ինչպես նաև ձեր և մյուսների արձագանքներից ելնելով` որոշում է, թե հաջող է ընտրված կերպարը: Մեկը միանգամից ձերբազատվում է անպետք հատկանիշներից, իսկ մյուսը շարունակում է «փորձարկումները». դեռահասը կարծես «տրորում է տարածությունը», որպեսզի իմանա, թե դեպի որ կողմ պիտի շարժվի:
Ճիշտ գործելակերպ
![]() Այո, ծխելը վատ է, բայց անուղղելի արարք չէ: Ձեր երեխայի վարքը կարող է ձեզ տխրեցնել, բայց նա միշտ իրեն սիրված պիտի զգա, այդ դեպքում դեռահասության շրջանի ճգնաժամը ավելի թեթև կլինի և ավելի հեշտությամբ կհաղթահարվի:
Նրան քննադատելիս եղեք շատ զգույշ
Ամեն քննադատության ժամանակ դուք ռիսկի եք դիմում, որովհետև դեռահասն անպայման հակահարված կտա. փորձեք նրան ասել, որ անիմաստ ժամանակ է վատնում համակարգչային խաղերի վրա, նա անմիջապես ձեզ կհիշեցնի, որ դուք էլ սերիալներ դիտելու վրա եք ժամանակ վատնում:
Իսկ ուրիշների, հատկապես ընկեր-ընկերուհիների ներկայությամբ դեռահասին քննադատելը կամ նկատողություն անելը խստիվ արգելվում է:
Երբ դուք նրան տուն եք կանչում` ասելով. «Ուշ է», նրա լեզվով ասած, դուք ստորացնում եք իրեն փոքրիկ երեխայի տեղ դնելով: Դրանից հետո չզարմանաք, որ երեխան ձեզ կվիրավորի:
Անհրաժեշտ է առանձին քննադատել և քննարկել սահմանափակումների հարցը, որպեսզի կոնֆլիկտ չառաջանա և դրական արդյունք լինի:
Կարևոր է գիտակցել, որ դաստիարակությունը քարոզ կարդալը չէ:
Ձեր հարաբերություններում ընդգծեք վստահությունը
![]() Եթե երեխան ինչ-որ բան է ասում, հավատացեք նրան. այդպիսով` դուք երեխայի իդեալական կերպարը կմոտեցնեք իրականին, և նա կձգտի լինել ավելի լավը: Բայց հիշեք, որ վստահությունը պիտի լինի երկուստեք:
Ամեն մի մանրուքի համար գովեք ձեր անչափահաս զավակին
Հետաքրքրվեք երեխայի կարծիքով, խորհուրդ հարցրեք նրանից: Երեխայի անձի նկատմամբ հարգանք ցուցաբերեք, թեպետև միշտ չէ, որ նրա հետ համամիտ եք:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 5656 |
| | |