Երեխան և փողը
 

   kiss.am


Երեխաներին բազմաթիվ հմտություններ են սովորեցնում` հաղորդակցվել շրջապատի հետ, հետևել պատշաճ վարվեցողությանը, պաշտպանել սեփական անձը, լավ սովորել և յուրացնել օգտակար սովորույթներ, բայց շատ հազվադեպ են պատմում նրանց դրամի մասին:

Երեխան և փողըԴրամը մի բան է, որը կուղեկցի նրանց ամբողջ կյանքում, երբ չափահաս դառնան և ապրեն ինքնուրույն կյանքով:  Դրամը շատ կարևոր կենսական գործոն է, ուստի անհրաժեշտ է երեխաներին մանկուց սովորեցնել  խնայողության և բյուջե կազմելու հիմունքները:

Հաղորդակից դարձրեք ձեր երեխաներին ընտանեկան բյուջեն կազմելու գործընթացին: Թող իմանան, թե ինչքան գումար եք ստանում, կամ էլ պայմանական համեմատություններով բացատրեք նրանց, թե ինչ արժեք ունի ձեր ստացած գումարը: Պատմե՛ք, թե ինչքան գումար է ծախսվում ամեն ամիս և ինչքան է խնայվում: Եթե դուք խելամիտ եք տնօրինում ստացած գումարը, ապա երեխաները, հավանաբար, օրինակ կվերցնեն ձեզնից, իսկ եթե անկազմակերպ եք ծախսում` անգամ չիմանալով, թե որքան գումար կա ձեռքի տակ, ամենայն հավանականությամբ երեխաներն էլ հետագայում կվերցնեն ձեր այդ բացասական գիծը: Այն, թե որքան եք ծախսում, պարզ կդարձնի նրանց համար, թե ինչքան գումար եք ստանում և որքան Չպետք է ծախսեք:

Եթե օգտվում եք վարկային քարտերից, ապա մուծեք համապատասխան վճարը անմիջապես, երբ գալիս են հաշիվները և պատմեք երեխաներին ձեր գործողությունների մասին: Այդ կերպ նրանք պատկերացում կկազմեն կրեդիտ-քարտի մասին, ինչպես նաև կհասկանան, որ յուրաքանչյուր վարձ կամ ապառիկ գնման վճարում պետք է մուծել ժամանակին, որպեսզի հետագայում բազմաբնույթ ֆինանսական խնդիրներ չծագեն: Բացատրեք նրանց` ինչպես են օգտվում պլաստիկ քարտերից, ինչի համար են դրանք, որոնք են դրանց քարտերի տարբերությունները: Կարող եք նաև ցույց տալ ձեր ֆինանսական գրառումները, եթե հաշվառում եք դրանք` կարևորելով առաջնային և ոչ առաջնային ծախսերի տարբերակումը:

Երեխան և փողըԱյնուհետև հնարավորություն տվեք երեխաներին տնօրինել սեփական գումարը: Եթե նրանց «գրպանի ծախս» եք տալիս, թույլ տվեք  գնել ինչ ուզում են: Եթե երեխաները Ձեզնից ավելի շատ գումար խնդրեն որոշակի իր գնելու համար, ապա` դրամը տալու դեպքում պահանջեք, որ այդ գումարից որոշ մասը մի կողմ դնեն ամենօրյա «գրպանի ծախսերի» համար և նոր միայն ձեռք բերեն իրենց ցանկացածը: Դա կսովորեցնի նրանց խնայողություն կատարել և չստանալ կյանքում ամեն ինչ հեշտ և ձրի:
Եթե զավակը համեմատաբար մեծ է և աշխատում է օրվա որոշակի մասը, լավ կլինի հաշիվ բացել որևէ բանկում, որտեղ ամեն ամիս թեկուզև  խորհրդանշական գումար կմուծի և տոկոսներ կստանա:

Սովորեցրեք համեմատություն կատարել գնում կատարելուց առաջ, թող գիտակցեն, որ պետք չէ շտապել ձեռք բերել որևէ բան, քանի որ այն, ինչ ցանկանում էին ձեռք բերել որոշակի գնով այս խանութում, շատ հնարավոր է` ավելի էժան լինի երկրորդում:
Եթե ձեր զավակը հայտնվի նյութապես դժվար իրավիճակում, օգնե՛ք նրան, բայց անպայման նրա գիտակցության մեջ ամրապնդե՛ք պարտքի զգացումը, այլապես նա կսովորի ամեն ինչ անվարձահատույց ստանալ, ինչը նրան անպատասխանատու կդարձնի` բարդություններ առաջացնելով հետագայում:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol13/erexanevpoxy1.jpg

Կատեգորիա: ԸՆՏԱՆԻՔ | Ավելացրեց: Admin (22.12.2013) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 2097 | Տեգեր: քո երեխան, Ընտանեկան բյուջե, Երեխաներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ