Գումար աշխատելու համար մարդիկ պատրաստ են դիմել ամեն քայլի: Ահա այն յուրօրինակ բիզնես նախագծերը, որոնց շնորհիվ հեղինակները միլիոնատերեր են դարձել.

- Ինտիմ զուգընկեր (ուհի) գտնելու կայք ամուսնացածների համար: Սա իր տեսակի մեջ եզակի է այն առումով, որ նախատեսված է միայն այն մարդկանց համար, ովքեր ամուսնացած են, սակայն չեն հրաժարվում երբեմն-երբեմն «լիցքաթափվել կողքից»:
19-ամյա Ֆրայզեր Դոգերտին, մի առավոտ արթնացավ և գրպանում գտնելով միայն 1 դոլար, որոշեց պատրաստել այն ջեմից, որը սովորաբար պատրաստում էր իր տատիկը: Ջեմը նա տարավ վաճառելու համալսարանում, որտեղ սովորում էր: Սպառված ջեմի քանակությունն ու քաղցած ուսանողների աննկարագրելի հերթը տեսնելով` տղան որոշեց ստեղծել «Տատիկի մուրաբաների բիզնես» և չսխալվեց: 3 ամսում նա կարողացավ աշխատել 1 մլն դոլլար:
- «Արևից պաշտպանող ակնոցներ կենդանիների համար» և «Արհեստական ոսկորներ շների համար», սրանց հեղինակները նույնպես այսօր միլիոնատերեր են:
- «Բարձը ջեռոցում», այս գյուտի հեղինակը մի տնային տնտեսուհի է, ով բարձը լցնելով եգիպտացորենով` կարողացավ տունն ազատել խոնավությունից և հետո այն կրկին օգտագործել շնորհիվ ջեռոցի: Բարձն ի պատիվ հեղինակի կոչվում է Քիմ Լևին:
- «Ուշացողների պաշտպան» կազմակերպության հիմնադրին ազատեցին իր բոլոր աշխատատեղերից միայն այն պատճառով, որ անընդհատ ուշանում էր: Նա էլ ստեղծեց ուշացողներին պաշտպանող հասարակական կազմակերպություն: Երբ որևէ մեկն ուշանում է աշխատանքից և չգիտի` ինչ պատճառաբանել, այս ՀԿ-ի անդամը մեղմում է իրավիճակը և ուշացողի փոխարեն ներողություն խնդրում տնօրենից` իհարկե, ոչ անվճար: