08:24
Քննություններին պատրաստվող երիտասարդները անպայման պետք է ժամանակին քնեն

Քննություններին պատրաստվող երիտասարդները անպայման պետք է ժամանակին քնենՇատերը չեն կարող դասախոսությունները մինչև վերջ լսել և դասի կեսից սկսում են քնել: Գիտնականների կարծիքով` դա նորմալ երևույթ է, և նոր տեղեկություն ստանալուց հետո քնելու ցանկությունն ամրապնդում է այն մարդու ուղեղում, գրում է The Daily Mail-ը:

Նույն տրամաբանությամբ խորհուրդ է տրվում քննությունների նյութեր ուսումնասիրել քնելուց առաջ: Նոտր-Դամ համալսարանի հետազոտողների խումբը վերը նշված տեսությունը ստուգել է 208 ուսանողի վրա, ովքեր գիշերները սովորաբար քնել են 6 ժամ:

Փորձի ժամանակ ուսանողներին որոշակի բառեր են (միմյանց հետ կապված կամ պատահական) ցույց տվել, նրանցից պահանջվել է մտապահել բառերի առավելագույն քանակ, այնուհետ որոշ ժամանակ (նույնիսկ մի ամբողջ գիշեր) անց նրանց խնդրել են կրկնել բառերը:

Արդյունքում միմյանց հետ կապված բառերը մասնակիցները գրեթե նույնությամբ են հիշել, իսկ պատահական բառերը ավելի լավ է հիշվել 12 ժամանոց ընդմիջումից հետո:

Այսպես, այն մասնակցիները, ովքեր փորձից անմիջապես հետո քնել էին, ավել լավ արդյունքներ էին ցուցաբերել:

Հոգեբան Ջեսիքա Փեյնի խոսքով տեղեկությունը մտապահելու համար անհրաժեշտ է քնել, քանի որ քունը լավացնում է հիշողությունը: Այդ իսկ պատճառով, եթե մարդը ցանկանում է ինչ-որ բան մտապահել, անհրաժեշտ է քնելուց առաջ այն կրկնել:


 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 920 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: խորհուրդներ ուսանողներին, հաջողության գաղտնիքներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ