01:56
Ուզու՞մ եք, որ ուսման գործընթացը հաճելի և թեթև ընթանա (AUDIO)

Ուզու՞մ եք, որ ուսման գործընթացը հաճելի և թեթև ընթանա (AUDIO) Մենք բոլորս էլ անցնում ենք մի ճանապարհով, որը կոչվում է ուսանել կամ սովորել: Այն հատկապես ավելի կարևոր ու ծանրաբեռնված է լինում, երբ ուսանողի «պաշտոնում» ենք և ինչ-որ մեկին պետք է ապացուցենք մեր իմացություններն ու գիտելիքները:

Մենք, հատկապես քննությունների շրջանում, ուսանելու գործընթացը համարում ենք դժվար ու տանջալի, ու մեծ ալարկոտություն է սկսվում մեզ մոտ:

Եվ իրոք, ուսանելու գործընթացը հեշտերից չէ, բայց եթե գիտենք մի քանի մեթոդներ, ապա այն մեզ համար շատ ավելի հեշտ ու արդյունավետ է թվում:

Մինչ անցնելը սովորելու գործընթացին  հիշեք այն հեռանկարները, որ կարող է տալ ուսումը Ձեզ, ու թե ինչքանով է այն նպաստելու Ձեր  նպատակների իրականացմանը: Այս ձևով վերաարժևորում ենք այն դժվարությունը, որի միջով պետք է անցնենք:

Այնուհետև Ձեզ համար առանձնացրեք մի անկյուն կամ սենյակ, որտեղ խանգարող միջոցներ չկան, անջատեք հեռախոսը` իհարկե ի սկսզբանե ընկերներին զգուշացնելով Ձեր պարապելու նպատակի մասին: Նույն ձևով պետք է վարվեք հեռուստացոււյցի և համակագչի հետ, հատկապես եթե սոցիալական ցանցերից հաճախ եք  օգտվում:

Հարմարավետ առանձնանալուց հետո վերցրեք այն նյութը, որը պետք է սովորեք, և նաև թուղթ և գրիչ: Ցանկալի է, որ թուղթը լինի տետր կամ օրագիր, որը հնարավորություն կտա սովորածը ամփոփել մեկ տեղում, ինչպես  նաև հավաքել նյութի վերաբերյալ դասախոսությունները, ձայնագրությունները և տեսաձայնագրությունները:

Մինչև պարապելը  դասակարգեք սովորելիք նյութը.  շատ կարևոր կամ դժվար նյութը առաջինը սկսեք:

շարունակությունը կարդա այստեղ կամ լսիր հոլովակում:


 

HD որակով կարդալ այստեղ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1613 | Ավելացրեց: Admin | Տեգեր: խորհուրդներ ուսանողներին, խորհուրդներ ամեն օրվա համար, հաջողության գաղտնիքներ, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ