10:49
Փոքրիկ փոփոխություններ, մեծ արդյունքներ (մաս 3-րդ)

Փոքրիկ փոփոխություններ, մեծ արդյունքներ (մաս 3-րդ)

Օրվա ողջ անելիքը մտքում ծրագրե՛ք

Եթե արթնանում եք, անջատում զարթուցիչն ու փորձում ընդհատված երազը շարունակել, ուրեմն ժամանակն է փոխել օրվա ռեժիմը: Արթնանալուց հետո, դեռ «ուշքի չեկած», փորձե'ք անմիջապես գնալ լոգարան և կանգնել ցնցուղի տակ: Մինչ ձեր մարմինը կհասկանա, որ «հետադարձ ճամփա չկա», թեթևակի ծանրաբեռնե'ք ուղեղը, հիշե'ք նախորդ օրվա կարևոր դեպքերը: Դա կստիպի, որ ձեր ուղեղն ակտիվ ռեժիմով աշխատի:
Երկրորդ խորհուրդը. վաղ առավոտյան արթնանալիս` միտքը կենտրոնացրե՛ք այն գործի վրա, որն անհրաժեշտ է ավարտել առնվազն մինչև կեսօր, ոչ թե սովորականի նման մտածեք` «վայ, ինչ վատ եմ»:

Ումամիի համով սնունդ կերեք

Քաղցր, թթու, կծու և դառը. սրանք բոլորիս հայտնի 4 համերն են: Վերջերս հայտնաբերվել է նաև հինգերորդը` ումամին: Պայմանականորեն այս համը կարելի է նկարագրել այսպես` «մսի կամ արգանակի աղիավուն համ»: Նրա գենային ընկալիչը հայտնաբերվել է 2000թ.-ին: Ճաշատեսակին հագեցվածություն տալու համար Արևմուտքում յուղ են օգտագործում, իսկ Արևելքում` ումամիին բնորոշ համով ծովային ջրիմուռներ: Մսի, ձկան, սոյայի սոուսների, սնկի, լոլիկի, պարմեզան պանրի և կանաչ թեյի մեջ նույնպես կա այդ համը, քանի որ նշված մթերքները պարունակում են նատրիումի գլուտամատ: Ումամին կարողանում է «խաբել» մեր օրգանիզմին, առաջացնում է կուշտ լինելու զգացողություն, նույնիսկ երբ մենք ցածր կալորիաներով սնունդ ենք ընդունում:

Ծամոնը խթանում է հիշողությունը

Գիտնականները դեռ ավարտին չեն հասցրել իրենց բուռն քննարկումները, թե արդյո՞ք  ծամոնը խթանում է ախորժակը: Դրա փոխարեն նրանք, անսպասելիորեն, հայտնաբերեցին, որ այն դրական ազդեցություն ունի մտածողության ընթացքի վրա: Նյարդաբանները հաստատում են, որ ծամելու ժամանակ ուղեղում հիշողությանն ու կենտրոնացմանը ենթակա շերտերն ակտիվանում են:

Հաճախակի ասեք. «Ես քեզ ներում եմ»

«Ես քեզ ներում եմ». հեշտ չէ ասելը` հատկապես թեժ վեճի ժամանակ: Բայց գոնե սկսե'ք դրա մասին մտածել, նույնիսկ եթե արդեն ամեն ինչ փոխադարձ ասել եք ու իրարից հեռացել: Անկախ նրանից` ով է մեղավոր, ով` ճիշտ, դուք առաջի'նը ներեք: Դա թուլություն չէ: Հակառակը, նման ձևով ցույց կտաք, որ հենց դուք եք իրավիճակի տերը:

Ձերբազատվե'ք վատ հիշողություններից

Բացե'ք պահարանը և նորովի նայեք ձեր իրերին: Գտեք ձեր այն զգեստները, որոնք «վատ հիշողություն» են արթնացնում, և նրանց նայելով դեռ ճմլվում է ձեր սիրտը: Նրանք հիշեցնում են անցած հարաբերությունների կամ կյանքի բարդ իրավիճակների մասին: Ազատվե'ք այդ հագուստից, նույնիսկ եթե դա երեկոյան թանկարժեք զգեստ է: Դրա հետ դեն նետեք նաև հին թերթերի փաթեթն ու այն ընկերուհու նկարը, որը (իբր ընկերաբար) միշտ պատրաստ է փչացնել ձեր տրամադրությունը:

Մարմնի ծանրության ուժը փոխադրեք

Հոգեբաններն ասում են, որ ավելի ինքնավստահ եք դառնում, եթե մարմնի ծանրության ուժը փոխադրում եք դեպի ոտնաթաթի առջևի մաս: Երբ «ոտքի մատներով եք հենվում հողին», ենթագիտակցորեն զգում եք, որ հաստատուն եք կանգնած, հենարան ունեք: Այդ ձևը հատկապես լավ է ազդում, երբ պետի կամ ամուսնու հետ լուրջ խոսակցություն եք վարում, կամ հրապարակային ելույթի ժամանակ:
Մի քանի գաղտնիք ևս. նախքան խոսելը մի փոքր դադար տվեք: Ծանրակշիռ դադարից բոլորը կհասկանան, որ վճռական եք, նույնիսկ եթե այդպես չէ: Վստահ տոնով շարունակե'ք ձեր տեսակետը լիարժեք արտահայտել: Տեսողական կապ պահպանեք մարդկանց հետ: Խոսելիս գոնե ժամանակ առ ժամանակ նայեք զրուցակցի դեմքին:

Երազանքներին ժամանակ տրամադրեք

Գիտնականները  խորհուրդ են տալիս, որ եթե պետք է ինչ-որ խնդիր լուծել, ավելի լավ է որոշ ժամանակ շեղվե'ք դրանից ու երազեք: Կարելի է նույնիսկ թափառել, հաճելիի մասին մտածել: Այդպես ակտիվանում է ուղեղի աջ կիսագունդը, որտեղ կենտրոնացած են պատկերավոր մտածողությանը նպաստող մեխանիզմները: Օրինակ` կոմպոզիտոր Բրամսը հաստատում է, որ իր ամենապայծառ ոգեշնչումն առկայծել է... կոշիկներ մաքրելիս: Նույնիսկ եթե նոր միտք  չի փայլատակում, Ձեզ կզգաք հանգստացած ու պատրաստ` նոր սխրանքներ իրագործելու:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1311 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: աշխատող խորհուրդներ, հաջողության գաղտնիքներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ