10:58
Փոքրիկ փոփոխություններ, մեծ արդյունքներ (մաս 2-րդ)

Փոքրիկ փոփոխություններ, մեծ արդյունքներ (մաս 2-րդ)

Ընկույզ կերեք

Եթե դուք մշտապես թուլություն ու անտարբերություն եք զգում` չնայած նրան, որ ոչ մի վնասակար բան չեք ուտում ու ալկոհոլ էլ չեք օգտագործում, ապա, հավանաբար, լյարդի խնդիրներ ունեք: Ինքնազգացողությունը և առողջական վիճակը լավացնելու համար հրաժարվե՛ք ծանրամարս սննդից, օգտագործե՛ք մրգեր ու բանջարեղեն, ձկնեղեն ու ձավարեղեն, օրական մի քանի ընկույզ կերեք: Ընկույզը հարուստ է լյարդի համար օգտակար ճարպաթթուներով:

Գտե՛ք ձեր ռիթմը

Տեմպը հզոր խթանիչ է: Լոնդոնի համալսարաններից մեկում վաղուց են սկսել հետազոտել մարդու տրամադրության վրա ռիթմիկ երաժշտության ազդեցությունը: Տարբեր մեղեդիներ փորձարկելով` պարզել են, թե հատկապես ո՞ր ռիթմն է որոշակի իրավիճակներում մարդուն դրական ու լավատեսական լիցքեր հաղորդում:
Մեդիտացիայի ու յոգայի համար իդեալական է դանդաղ երաժշտությունը, զբոսանքի համար` քայլերգայինը, իսկ վազքի համար` աշխույժ ռիթմերը:

Բարձրաձայն ասեք այն, ինչն ուզում եք մտապահել

Որքան ակտիվորեն եք աշխատացնում ձեր ուղեղը, այնքան ինֆորմացիան լավ է հիշվում: Մի քանի անգամ բարձրաձայն կրկնե ՛ք ձեր զրուցակցի անունը, հեռախոսահամարը, ասած բառերը. «Ուրեմն դուք ասում եք, որ...»: Կարևոր ելույթի բովանդակությունը վերապատմե՛ք ձեր ընտանիքի անդամներին և կտեսնեք, որ բարձրաձայն արտահայտված մանրամասներն անհամեմատ ավելի արագ են հիշվում ու մնայուն են:

 

 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1097 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հոգեկան անդորր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ