09:57
Փոքրիկ փոփոխություններ, մեծ արդյունքներ (մաս 1-ին)

 

Բոլորովին աննշան թվացող ամենօրյա «հերոսությունները» կարող են մարդու կյանքը փոխել դեպի լավը: Փորձե'ք այս պարզ դեղատոմսերը և փոփոխություններն ակնհայտ կլինեն:

Փոքրիկ փոփոխություններ, մեծ արդյունքներ (մաս 1-ին)

 

Մյուս ձեռքով մաքրեք ձեր ատամները

Նյարդաբաններն ու հոգեբույժները վկայում են, որ միօրինակ շարժումները խանգարում են օրգանիզմում անհրաժեշտ շիճուկների առաջացմանը, ինչն էլ հանգեցնում է դեպրեսիաների, միգրենի և այլ խախտումների: Ի՞նչ անել: Հրաժարվե՛ք սովորություն դարձած, մեխանիկորեն կատարվող գործողություններից: 
Փորձե՛ք թեյը պատրաստել կամ ատամները մաքրել մյուս ձեռքով, այլ ոչ թե` ինչպես սովորաբար: Պարզվում է, որ դա լավացնում է հիշողությունը և բարձրացնում տրամադրությունը:

 

Ճաշից առաջ խնձոր կերեք

Եթե ճաշից 15 րոպե առաջ ոչ թե մեկ գավաթ խնձորահյութ խմեք, այլ կերեք մեկ խնձոր (ավելի լավ է կանաչ), ապա քիչ կալորիաներով ճաշն էլ բավական կլինի: Տարօրինակ է, բայց դուք հագեցած կզգաք: Ամեն ինչ շատ պարզ է. խնձորն ավելի շատ բջջանյութ ու օգտակար նյութեր է պարունակում, քան ըմպելիքը: Այն նաև կուշտ լինելու զգացողություն է առաջացնում (հատկապես կեղևով ուտելիս ): Այդպիսով դուք շատ չեք ուտի , օրգանիզմը չի ծանրաբեռնվի, և ձեզ առույգ կզգաք: 

 

Մարզե՛ք մկանները

Մեջքի և որովայնի մարզված մկանները ձեզ կազատեն թիկունքի ցավերից և գեղեցիկ կառուցվածք կապահովեն: Մշտապես ամուր սեղմիրան հագե՛ք, զբաղվե՛ք մարմնամարզությամբ: Սկսե՛ք թեթևից` յոգայի տեխնիկայից, որը թույլ է տալիս մկանները մարզել նույնիսկ գրասենյակ գնալու ճանապարհին կամ զբոսանքի ընթացքում: Խորը շնչե՛ք, հետո արտաշնչելիս ներս ձգե՛ք պորտը (պատկերացրե՛ք, որ այն համարյա հպվում է ողնաշարին): Հաշվե՛ք մինչև հինգը և թուլացե՛ք: Կրկնե՛ք 10 անգամ, հետո մի քիչ հանգստացեք, այդ գործողությունը կրկնեք ևս երկու անգամ:

 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1550 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հոգեկան անդորր, խորհուրդներ ամեն օրվա համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ