10:54
Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 5


Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել

 
«Մարդն ընկճվում է արտաքին հանգամանքների ու պայմանների արդյունքում, որոնց վրա ազդել չի կարող»:
 
Իրականում 100-ից 99 դեպքում մարդն ընկճվում ու անհանգստանում է ոչ թե կյանքի այս կամ այն հանգամանքից, այլ նրանից, թե ինչպես է դրանք մեկնաբանում իր համար:  Թեև ազդել արտաքին զանազան հանգամանքների վրա մենք կարող ենք միայն չնչին չափով, բայց տիրապետել վերլուծությանը, թե ինչպես պետք է ընդունել դրանք, կարող ենք: Օրինակ, կորցնելով դրամապանակը` դուք կարող է  շատ տխրեք ու դուրս գաք հավասարակշռությունից, թեև, ըստ էության, կորուստն այդքան էլ անդառնալի չէ, իսկ դեպքը ձեր կյանքին վտանգով չի սպառնում:
 
Ծանր տանելով եղածը` դուք ընդամենը չափազանցնում եք դրա հետևանքը և խորացնում դրությունը: Փաստորեն, մենք ինքներս ենք վնասում  մեզ` այդպես ընդունելով կատարվածը: Խելամիտ մոտեցման դեպքում այդպիսի իրադարձությունը չպետք է սթրես առաջացնի: Այսպիսի մոտեցման Ճշմարտացիությունը ապացուցվում է նրանով, թե ինչպես ենք պահում մեզ, երբ նման դեպք պատահում է այլ որևէ անձի հետ. ասում ենք` «Այ, եթե իմ ամենամեծ խնդիրը դա լիներ»: Այս ճշմարտությունը չպետք է մոռանալ, երբ անհաջողությունների ենք հանդիպում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1683 | Ավելացրեց: Admin | Տեգեր: լինել արդյունավետ, հաջողակ մարդ, կարիերա, հաջողություն, հասնել հաջողության, խորհուրդներ աշխատանքի վերաբերյալ, գնահատել ժամանակը, մոտիվացիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ