10:49
Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 4


Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել

 
«Սարսափելի է, երբ մի բան ստացվում է ոչ այնպես, ինչպես ուզում էի»:
 
Ակնհայտ է այսպիսի դժգոհ պատկերացման անխելամտությունը: Բայց շատ հաճախ մենք մտածում ենք հենց այդպես` ելնելով այն պատրանքից, թե ամենն ինչ կատարվում է, պետք է մեր սրտով լինի: Երբեմն մեզ շատ ուժեղ խոցում է նշույլն այն բանի, որ ցույց է տալիս մեր սպասելիքների անհնարինությունը:
Իհա՛րկե, երբեք չի կարող այնպես դասավորվել, որ որևէ բան լինի ի օգուտ բոլորի: Կյանքի անխախտ օրենքը պնդում է այն, որ աշխարհը մեր հաճույքի համար չէ ստեղծված և երկրագունդը մեր շուրջը չի պտտվում: Ուստիև պետք է համակերպվել այն մտքին, որ ինչպես աշխարհը, այնպես էլ դրա այն հատվածը, ուր մենք ապրում ենք, երբեք չեն պատկերանա մեզ մեր պատկերացումների համաձայն: Եվ պետք էլ չէ ակնկալել այդ: Երբեմն մենք հանդիպում ենք իրավիճակների, որոնք մեզ դուր չեն գալիս, բայց դա չի նշանակում, որ կատարվածը պետք է ընդունել որպես անձնական  վիրավորանք կամ նվաստացում:
 
Միակ բանը, որ անհրաժեշտ է անել, հետևյալն է. ասել ինքն իրեն. «Այո, դա վատ է կամ ինձ դուր չի գալիս» և հետո գործնական կերպով փորձել դեպի լավը փոխել առկա իրավիճակը: Մենք հաճախ ենք բացատրում երեխաներին, որ հնարավոր չէ ունենալ այն ամենն, ինչ ցանկալի է: Բայց երբեմն, անգամ հասուն մարդիկ լինելով, ընկնում ենք  նույն սխալ պատկերացման գիրկը, որն այս դեպքում ավելի նրբացված ու խճճված է լինում: Իսկ դա բերում է միայն ավելորդ հույզերի և անհարմարության զգացման:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1088 | Ավելացրեց: Admin | Տեգեր: լինել արդյունավետ, հաջողակ մարդ, կարիերա, հաջողություն, հասնել հաջողության, խորհուրդներ աշխատանքի վերաբերյալ, գնահատել ժամանակը, մոտիվացիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ