10:39
Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 3


Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել


«Որոշակի արարքներ սխալ են, և նրանք, ովքեր դա անում են, պետք է խստորեն պատժվեն»:
 
Շատ արարքներ, որոնք անում են ուրիշները, մենք չէինք սկսի անել և հակառակը` շատ բան որ մենք կուզեինք անել, ուրիշները չէին անի: Բայց չպետք է,  դրանից ելնելով, համարել նրանց վատ մարդիկ: Խուսափե՛ք անգամ թեթև մեղադրանքից, այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նրանց դատապարտելը քիչ օգուտ կբերի ու հաճախ կբերի վնաս:
Վերլուծելով ուրիշների արարքների պատճառները` արժե դիտարկել դրանք նրանց տեսանկյունից: Որոշակի պահվածքի իմաստը հասկանալու համար պետք է նայել  այդ ամենին հենց նրանց դիրքից, ու այդ ժամանակ մեծիմասամբ իմաստը պարզ կդառնա ձեզ համար:
Եթե մարդն ինչ-որ վատ արարք է թույլ տվել, հնարավոր է դա պատահած լինի նրա խելքից, անհեռատեսությունից կամ զգացմունքների գերիշխանությունից: Ուստի մենք պետք է համբերատար վերաբերվենք, փորձենք բացատրել ու լուսաբանել, օգնել` փոխել պահվածքը ճիշտ ուղղությամբ: Դրանից կշահեն բոլորը:
  
Այդպես պետք է վերաբերվել նաև մեր սեփական անձին: Եթե մեկին դուր չի գալիս այն, ինչ դուք անում եք, գուցեև ընդհանրապես պետք չէ հուզվել: Պարզապես պետք է ընդունել, որ շրջապատողների տեսակետից ձեր պահվածքը կարող է թվալ սխալ կամ անտեղի: Մի՞թե արժե մեղադրել ձեզ դրա համար: Եվ մի՞թե արժի դրա համար ընկճվել կամ հուսահատության գիրկն ընկնել: Ավելի խելամիտ է քննարկել տեսանկյունները, համադրել դրանք և տեսնել` կա արդյոք  օգտակար մի բան դրանց մեջ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1244 | Ավելացրեց: Admin | Տեգեր: լինել արդյունավետ, հաջողակ մարդ, հաջողություն, գնահատել ժամանակը, մոտիվացիա, կարիերա, հասնել հաջողության, խորհուրդներ աշխատանքի վերաբերյալ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ