10:24
Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 2


Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 2

«Մարդը պետք է կատարյալ լինի և հաջողության հասնի ամեն մի բնագավառում, անսխալական լինի բոլոր հարաբերություններում»
 
Անկասկած կատարյալ լինել ամեն ինչում անհնար է: Նա, ով իր առջև այսպիսի խնդիր է դնում, դատապարտված է անվերջ ինքնաձաղկումների ու անհանգստացնող մտատանջությունների` կապված անցյալ և ապագա հնարավոր անհաջողությունների հետ: Անգամ եթե շրջապատողները ընդունում են նրա տաղանդը որևէ բնագավառում, նա մշտապես անհանգստանում է, թե վաղը կկորցնի իր այդ կարգավիճակը: Այսպիսի իռացիոնալ պատկերացումներ ունեցող մարդիկ կարող են շատ բանի հասնել կյանքում, բայց այն, թե ինչպես են նրանք հասնում հաջողության, խորթություն է ծնում իրենց և շրջապատողների հարաբերություններում:
 
Շատերը, ովքեր գերի են իրենց առջև դրած բարձր պահանջների ձեռքում, այդպես էլ չեն հասնում նրան, ինչի ձգտում էին: Չէ՞ որ հնարավոր չէ (շատ քչերին է հաջողվել) հասնել ինչ-որ անբնականի (անմարդկայինի): Իհարկե, պետք է ձգտել բարձունքների, բեղմնավոր աշխատանքի հանուն զարգացման, ճանաչողության և առաջընթացի: Բայց նաև կարևոր է գիտակցել, որ ամեն մարդու կարող են հանդիպել անհաջողություններ, նա չի կարող զերծ մնալ թերացումներից և կախված է լինելու ամենատարբեր խոչընդոտներից:
Կարևոր է լավ անել այն, ինչը նպատակադրել եք, յուրացնել այն դասերը, որոնք տալիս է ինքը` կյանքը: Դա մեզ պարզապես անհրաժեշտ է:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1605 | Ավելացրեց: Admin | Տեգեր: լինել արդյունավետ, հաջողակ մարդ, կարիերա, հաջողություն, հասնել հաջողության, խորհուրդներ աշխատանքի վերաբերյալ, գնահատել ժամանակը, մոտիվացիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ