16:49
Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 1
 
«Բոլորը պետք է սիրեն ինձ և ողջունեն այն, ինչ անում եմ»:
 
Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 1Սպասել, որ այդպես կլինի, նշանակում է մշտապես գտնվել անբացատրելի անհանգստության, տխրությունների վտանգի տակ. հատկապես, եթե նկատում ենք, որ ինչ-որ մեկը մեզ չի սիրում և դեմ է մեր արարքներին: Անկասկած հակումը այդպես մտածելու հիմարություն է, որովհետև իր ճաշակով ու ապրելակերպով ոչ ոք չի կարող բավարարել միաժամանակ բոլոր մարդկանց: Ինչը դուր է գալիս ոմանց, արժանանալով նրանց հավանությանը, կարող է գրգռել երկրորդներին:
Բացի այդ` ձգտելով բոլոր շրջապատողների սիրուն արժանանալ, դուք գուցե կորցնեք ձեր ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, հոգեկան ներդաշնակությունն ու խորությունը:

Բոլորին դուր գալու համար պետք է անընդհատ որսալ այլ մարդկանց զգացմունքները, որպեսզի դրանք ի օգուտ սեփական անձի օգտագործվեն: Բայց այնուամենայնիվ լավ է ակտիվորեն փնտրել այնպիսի մարդկանց, ում հետ դուք կկիսեք զբաղմուքներն ու հայացքները, որպեսզի շփվելը հետաքրքիր լինի: Ավելի լավ է ուժերը ծախսել իսկական ընկերների հետ շփվելու, քան բոլորի ու ամեն մեկի հավանությանն արժանանալու փորձերի վրա:
Ավելի լավ է հավատարիմ մնաք ձեր սեփական անձին, ձգտեք սիրուն, ստեղծագործական աշխատանքին, արդյունավետ գործունեությանը, սեփական ընդունակությունները բացահայտելուն: Եթե մարդը հաջողությամբ իրականացնում է այս ամենը, ինչ-որ մեկը կարող է նրան սիրել կամ չսիրել, բայց դժվար թե դա արդեն այդքան ուժեղ հուզի իրեն: Ու այդ ժամանակ նա ավելի շատ ձեռք կբերի իսկական ընկերներ, և նրան չի անհանգստացնի տանջող ու անիմաստ լարվածությունը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1734 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հաջողակ մարդ, լինել արդյունավետ, հասնել հաջողության, հաջողություն, կարիերա, խորհուրդներ աշխատանքի վերաբերյալ, գնահատել ժամանակը, մոտիվացիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ