09:36
Կարողացե՛ք կենտրոնանալ. դա որոշիչ է հաջողություններում


Կարողացե՛ք կենտրոնանալ. դա որոշիչ է հաջողություններումԿարողացե՛ք կենտրոնանալ. դա որոշիչ է հաջողություններումԿենտրոնանալու ուժը մարդու ուշադրության սևեռումն է իրեն շրջապատող առարկաների վրա։
Երբ մենք կենտրոնացած ենք որևէ բանի վրա, ավելորդ էներգիա չենք ծախսում որևէ այլ բանի վրա։ Երբ մարդն ուզում է փոխել կյանքը, սկզբի համար նա կարող է գործել երկու տարբերակով։ Առաջին՝ նրան անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել այն բանի վրա, ինչ ուզում է փոխել իր կյանքում, և երկրորդ՝ ուշադրությունը սևեռել այն բանի վրա, թե ինչպես է նա ուզում որ լինի այն, ինչ ուզում է փոխել իր կյանքում։


Կենտրոնացման հատկությունը մարդն օգտագործում է նաև երևակայության ժամանակ։ Առանց սրա մարդու միտքը պարզապես կթռչեր մի առարկայից մեկի վրայով։ Այն զարգացնելու համար մարդ պետք է մարզի իր միտքը։ Մեր գլուխն անըդհատ զբաղված է տարբեր մտքերով, որոնց վրա մենք շատ էներգիա ենք ծախսում։ Այդ մտքերը փաստացի կառավարում են մեր կյանքը։ Ավելորդ մտքերից ազատվելու համար մարդ պետք է կենտրոնանա։ Երբեմն մարդ կարող է իր մեջ բացահայտել կենտրոնանալու ուժը։ Երբ մարդն իսկապես ուզում է ինչ-որ կարևոր խնդիր լուծել, այս ուժը նրա համար հասանելի է դառնում։ Նման դեպքում այն ի հայտ է գալիս՝ ելնելով մարդու պահանջմունքներից։ Այդպես է նաև էքստրեմալ պայմաններում։ Հաճախ մարդիկ էքստրեմալ իրավիճակներում ավելի արագ են կարողանում կենտրոնանալ, ճիշտ որոշումներ ընդունել և դուրս գալ ստեղծված իրավիճակից, քան սովորական առօրյա խնդիրների առաջացման դեպքում։ Ամեն դեպքում, կենտրոնանալու ուժը հնարավոր է կառավարել պարբերաբար օգտագործելով այն։ Կենտրոնանալու ունակությունը կարելի է սկսել մարզել հետևյալ կերպ.

• հետևել սեփական մտքերին և փորձել կառավարել դրանք,
• կարողանալ ընտրել սեփական մտքերից,
• կարողանալ մտովի կենտրոնանալ որևէ բանի վրա, մտովի լինել խաղաղ, հանգիստ, ինքնակառավարում և կամքի ուժ ունենալ, ներքին երջանկության հասնել, զարգացնել հոգեկան ունակությունները:

Կենտրոնացման ուժի զարգացման միջոցով մարդ կարող է ավելի լավ հասկանալ և ճանաչել իրեն։

Կարողացե՛ք կենտրոնանալ. դա որոշիչ է հաջողություններում


1. Այս երկուսն անվանում են «մոտիվացիա ...-ից» Լ «մոտիվացիա «դեպի...»։ Երկրորդ տարբերակն առավել արդյունավետ տարբերակ է: Այն թույլ է տալիս, որ մարդու միտքն ազատվի նեգատիվ մտքերից Լւ անհանգստություններից, մարդը սկսում է ավելի պարզ պատկերացնել իր նպատակն ու դրան հասնելու ճանապարհները։

2. Եթե չեք ուզում մտածել կանաչ կոկորդիլոսի մասին, մտածե՛ք կարմիր փղի մասին։

3. «Եթե դեղահաբ կա, անհանգստանալու կարիք չկա։ Ուղղակի պետք է այն խմել։ Եթե դեղահաբ չկա, ուրեմն ինչո՞ւ անհանգստանալ. անհանգստությունը միայն խորացնում է տառապանքը»։ Դալայ Լամա XIV

աղբյուր՝  pshymag.am


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1199 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հաջողության գաղտնիքեր, հասնել հաջողության, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ