07:03 Կարիերային խանգարող անինքնավստահություն. հաղթահարման ուղիները. (մաս 2-րդ) | |
Հոդվածի առաջին մասը՝ այստեղ: Առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնց օգնությամբ կարող եք հաղթահարել սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը։
Նախ, պետք է գիտակցել, որ հուզական վիճակը, ինչպիսին օրինակ՝ սեփական ուժերի Հետևյալ մի քանի խորհուրդները կօգնեն ձեզ՝ հաղթահարելու սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը։
1. Ճանաչեք և ընդունեք Ձեր վախերն ու կասկածները։ • Ինչի՞ց եք վախենում։ Ինքնաճանաչումը անչափ կարևոր է՝ հուզական վիճակը հաղթահարելու համար։ Դուք պետք է գիտակցեք ու ընդունեք, որ ինքնավստահ չեք և գտնեք դրա սկզբնաղբյուրը։
2. Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ... Դուք պետք է ընդունեք այն փաստը, որ ունեք սեփական ուժերի հանդեպ անվստահություն և հուզական չլինեք դրա համար կամ չընկճվեք։ Գրեթե յուրաքանչյուրն ունի թերություններ։ Ուղղակի այնպես է ստացվել, որ ձերը հենց սեփական ուժերի հանդեպ թերահավատությունն է։ Պարզապես ընդունեք դա՝ որպես փաստ, որպեսզի սկսեք աշխատել ձեր կյանքի վրա՝ դրա ազդեցությունը նվազեցնելու համար։ Բացի այդ, վախն ունի բնական օգտակարություն։ Այն ծրագրավորված ու տեղադրված է մեր հուզական համակարգում՝ վտանգներից պաշտպանելու համար։ Մենք պետք է պարզապես վստահ լինենք, որ այդ վախը պաշտպանում է մեզ վտանգներից և ոչ թե հեռու է պահում մեզ փորձելուց ու կառուցողական նախաձեռնություններ կատարելուց։ Այժմ, երբ ձեր վախն իրական է, կարող եք ինքներդ ձեզ ասել՝ • Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ հասկանալով՝ ինչից է այդ վախը, պետք է քայլեր ձեռնարկել՝ դրա ազդեցությունը նվազեցնելու համար։ • Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ պատրաստ եղիր՝ դիմագրավելու այն։ • Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ քո մեջ քաջություն ու ինքնավստահություն արթնացնելու ճանապարհ գտիր: • Վախենալը բնական է, ՍԱԿԱՅՆ քայլեր ձեռնարկիր դրա դեմ:
3. Քննարկեք ձեր վախերը, արտահայտվեք ձեր վախերի մասին: Ոչնչացրեք ձեր վախերը և սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը՝ քննարկելով, թե ինչ եք զգում։ Սովորություն դարձրեք ձեզ համար կառուցողական քննարկումներ ունենալ՝ արտահայտելով ձեր հույզերը/անհանգստությունը վստահելի ընկերների կամ ծնողների մոտ։ Ձեր վախերը քննարկելը թերապևտիկ նշանակություն ունի, այն թեթևացնում է հագեցած հուզականությունից ու տալիս մաքուր, խաղաղ միտք և ազատում սեփական ուժերի հանդեպ թերահավատությունից։
4. Վերականգնվեք ձեր սխալներից: Ամեն անգամ կարող ենք սխալվել։ Այնպես որ՝ բավական է ինքներդ ձեզ պատժեք երևակայական մտրակով, նրա համար, որ ձախողվել եք կամ սարսափելի սխալ եք թույլ տվել։ Մենք բոլորս էլ սխալվում ենք (ոչ մի արդարացում), բայց ոչ բոլորս ենք հաղթահարում դրանք կառուցողականորեն, դրանք ուղղելու համար անհրաժեշտ շարժառիթներով։ Այսօրվա միտքը, որ պետք է հիշել՝ «կառուցողականորեն պայքարն է» սխալների դեմ։ Սա նշանակում է, որ դուք սովորում եք ձեր սխալներից։ Թույլ մի՛ տվեք՝ հուսահատությունն ու սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը ձեզ խանգարեն, ուղղակի շարունակեք գնալ առաջ։
5. Ապահով եղեք այն մտքից, թե ով եք և վստահ զգացեք ձեզ Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը արմատավորվում է մեր մեջ, երբ համեմատում ենք ինքներս մեզ ուրիշների հետ, մանավանդ, երբ այդ ուրիշներն ավելի ընդունակ են, քան մենք, և տնօրենը հաճախ գովում է նրանց։ Ձեր կարողությունները թերագնահատելը ավելացնում կամ զարգացնում է անապահովության զգացման մակարդակն ու դրդում թերահավատության։ • Ընդունիր քեզ՝ ինչպիսին կաս, քանի որ դու յուրահատուկ ես և ստեղծված ես հատուկ առաքելության համար: • Վստահ զգա քեզ, որտեղ որ այժմ գտնվում ես և վստահությամբ լցվիր ապագայի նկատմամբ: • Տոնիր հաջողություններդ և վայելիր ամեն մի հիանալի փորձառություն, որ ունենում ես: • Դադար տուր ավելորդ ինքնաքննադատությանը, քանի որ անփոփոխ բացասական հույզերը բացասական մտածողության են հանգեցնում: Երբեք մի՛ մոռացեք այն փաստը, որ ձեր արժեքը ձեր կարողությունների, հարստության,
6. Լավատեսություն ցուցաբերեք Սեփական ուժերի հանդեպ թերահավատության դեմ պայքարելու մեկ այլ ճանապարհ է՝ մշակել յուրաքանչյուր իրավիճակին լավ կողմից նայելու մոտեցում և լավագույն արդյունքը սպասել յուրաքանչյուր իրավիճակում։ Լավատեսություն կառուցելը երաշխավորում է, որ Դուք՝ • Իրատես եք ձեր սպասելիքներում: • Արգելք եք կառուցում՝ ինքնամերժման մեջ ապրելու դեմ: • Անկեղծ եք և չեք թաքնվում ձևականության դիմակի տակ:
7. Ընդառաջ գնացեք խնդիրներին Սեփական ուժերի հանդեպ թերահավատության հետ գործ ունենալիս՝ դուք պետք է գիտակցեք, որ անցյալը հնարավոր չէ փոխել, որովհետև այն արդեն պատահել է, սակայն ապագան կարող է այլ կերպ դասավորվել, եթե ներկա փորձառություններին վերաբերվենք լավատեսորեն (դրականորեն)։ • Հաշվարկված ռիսկի գնալով (բաց պահելով աչքերդ, ականջներդ, միտքդ ու սիրտդ՝ խորը ջրեր նետվելով) • Ամուր որոշումներ կայացնելով, • Նախաձեռնող լինելով, • Վճռականությամբ քրտնաջան աշխատելով, • Վերադառնալով այն ոլորտներ, որտեղ ձախողվել ես և ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵԼՈՎ։
8. Կապեր հաստատեք ընկերների/ընտանիքի, սոցիալական ցանցերի հետ։ Ընկերների/ընտանիքի հետ կապը օգնում է հաղթահարել թերահավատությունը։ Դրական սոցիալական ցանցերն օգնում են՝ հիմնավորելու, մոտիվացնելու և ուժեղացնելու ձեզ՝ որպես անհատականություն։ Շփվել մարդկանց հետ, ովքեր պատրաստ են քաջալերելու ձեզ, երբ զգում եք դրա կարիքը, հանել ձեզ մոլորված վիճակից և վերջապես աջակցություն ցուցաբերել։
9. Տոնիր ձեռքբերումներդ Տոնիր ձեռքբերուներդ ու վայելիր այդ թանկ պահերը։ Մի քանի րոպե դադար տուր՝ • Շարունակիր, գլուխդ բարձրացրու, • Մտածիր արժանի ձեռքբերումներիդ մասին, • Վայելիր դրանց մասին մտածելը, • Ժպտա
10. Մի՛ դադարիր սովորել Մի՛ դադարեք սովորել։ Դուք պետք է տեղեկացված լինեք ամենատարբեր իրադարձություններից ու այլ բաներից, որոնք տեղի են ունենում ձեր շուրջը։ Այն կառուցում է ձեր վստահությունն ու երաշխավորում, որ կարող եք ներդրում ունենալ կամ մասնակցել տարբեր քննարկումների, երբ դրա կարիքը լինի։
Բացահայտումներ արեք ձեզ համար, ընդլայնեք ձեր գիտելիքները, ընթերցանությամբ զբաղվեք։ Մեկ վերջին միտք՝ սովորաբար, սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը զարգանում է հուզական այլ խնդիրների հետ միասին։ Սեփական ուժերի հանդեպ անվստահություն ունեցող մարդիկ հաճախ նաև հանդիպում են այլ հուզական խնդիրների։ Մարդը, հուզական բանականությամբ զարգանալով, հաղթահարում է տարբեր հուզական խնդիրներ, որպեսզի դառնա ինքնավստահ, երջանիկ ու ներգրավված՝ ամբողջացնելու աշխատանքային, ընտանեկան ու ընկերական հարաբերությունները։
30 սովորություններ, որոնցից արժե հրաժարվել
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |
|