20:48
Ի՞նչը քեզ կօգնի ինքնազարգանալ

Ի՞նչը քեզ կօգնի ինքնազարգանալ

1. Գիտելիքների ձեռքբերումը դեռ չի երաշխավորում, որ դուք աճելու և զարգանալու եք. գլխավորը դրանք կիրառելն է։

2. Լավ գաղափարը առանց գործողությունների ոչինչ է։

3. Պետք է ոչ թե փնտրել հնարավորություններ, այլ ստեղծել դրանք։

4. Մեր կյանքի 10%-ի վրա ազդում են անկառավարելի հանգամանքները, իսկ մնացած 90%-ի վրա՝ այդ հանգամանքների նկատմամբ մեր վերաբերմունքը։

5. Այն, ինչ այսօր չսկսեք, չի կարող վաղն ավարտվել. պետք չէ հետաձգել։

6. Ձեր ծրագրերն իրագործելու համար հարմար պահի սպասելով՝ դուք կոտրած տաշտակի առաջ կկանգնեք։

7. Քանի դեռ շարունակում եք անել այն, ինչ անում եք, շարունակելու եք ստանալ այն, ինչ ստանում եք։

8. Պետք չէ վախենալ փոփոխություններից։ Դրանք առավել հաճախ տեղի են ունենում հենց այն պահին, երբ անհրաժեշտ են։

9. Կարգուկանոնն անհրաժեշտ է նրա համար, որ նրանից, ինչ ամենաշատն եք ուզում, և նրանից, ինչ հենց այս պահին եք ուզում, դուք միշտ ընտրեք առաջինը։

10. Որքան դժվար է ուղին, այնքան մեծ հաջողություն է սպասվում դրա ավարտին։

11. Դժվար ժամանակները չեն կարող հավերժ լինել, բայց եթե մարդն ինքն է բարդացնում այդ ամենը, ապա դա հավերժ է։

12. Հաջողակ մարդկանցից շատերը բազում անհաջողություններ են կրել այդ ամենին հասնելուց առաջ։

13. Ոչ ոք հաջողակ չի ծնվում։

14. Շատ բաների մասին մենք ոչինչ չգիտենք։

15. Թերություններ ունեցող ծրագիր ունենալն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։

16. Նախ պետք է սովորել «այո» ասել. սա կօգնի ձեզ գտնել նպատակը։ Դրանից հետո սովորե՛ք «ոչ» ասել՝ այդ նպատակի վրա լիովին կենտրոնանալու և ավելորդություններից խուսափելու համար։

17. Անկախ նրանից՝ ինչպես եք փող վաստակում, դուք միայն ձեզ համար եք աշխատում։ Կարևոր է որոշել՝ ինչ եք վաճառում և ում։

18. Բոլորդ ունեք ուժեղ կողմեր։ Այն, ինչ հաջողվել է ինչ-որ մեկին, կարող է ձեզ չհաջողվել, և հակառակը։

19. Դուք լավ գաղափար չեք ունենա, եթե դրանից առաջ բազում վատ գաղափարներ չծագեն ձեզ մոտ։

20. Զբաղված և արտադրողական լինելը տարբեր բաներ են։

21. Երջանիկ և հաջողակ լինելը տարբեր բաներ են։

22. Ամեն իրավիճակում էլ ընտրություն կա։

23. Հաջողությունը ուրիշների նկատմամբ առավելություն չէ, այլ առավելություն սեփական ներուժի նկատմամբ։

24. Կյանքը լի է հաջողություններով, որոնց շնորհիվ կարող եք դառնալ այն մարդը, որն ուզում եք։

25. Դուք երջանիկ լինելու լիիրավ իրավունք ունեք. կիրականացնեք այն, թե ոչ, կախված է միայն ձեզնից։


Мудрые мысли из фильмов - мотивация 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 997 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: աշխատող խորհուրդներ, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ