20:26
Կանայք և քաղաքականությունը

Անգլիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի կարծիքով իդեալական կինը պետք է զբաղվի միայն տնային գործերով: Այս կարծիքի հետ համաձայնելն այսօր դժվար է: Գնալով մեծանում և հզորանում է այն կանանց բանակը, որոնք մուտք են գործում մեծ քաղաքականություն:

 

Կանայք և քաղաքականությունը


Պակիստանի կին վարչապետ Բենազիր Բհուտտոն քաղաքականության աշխարհում սենսացիա առաջացրեց: Արհամարհելով բանտարկության ժամանակ կրած տառապանքները՝ հոր ողբերգական մահից հետո, ունենալով նորածին երեխա՝ նա ընդգրկվեց դժվարին նախընտրական մարաթոնի մեջ: Նրան սպառնում էր նաև ֆիզիկական հաշվեհարդար, բայց նրա կամքի ուժը հաղթահարեց և ա՛յդ վախը: Եվ նա հաղթեց:


Իսկ քիչ ավելի ուշ, Պակիստանի հարևանությամբ Բանգլադեշում հայտնվում է նոր վարչապետ՝ Հալե-դա Զիան: Այս կինը կրկին անգամ ցրեց «արևելքի լռակյաց կանայք» տարածված կարծիք-արտահայտության քարացած իմաստը: Հալեդան դարձավ այդ 115 մլն բնակչություն ունեցող երկրի աոաջին կինը, որը հասավ նման բարձր պաշտոնի: Այդ համակրելի կնոջ համար քաղաքական ազդեցության պայքարը, որը տևեց 10 տարի, սկսվել էր ողբերգությամբ: Խռովարարները սպանել էին նրա ամուսնուն՝ երկրի նախագահ, գեներալ Ռահմանին: Այրին որոշեց շարունակել նրա գործը և գլխավորեց սկսվող դիկտատուրայի պառլամենտական ընդդիմությունը: Նրա հետ-փորձում էին լեզու գտնել և՛ քնքշությամբ, և՛ կոպտությամբ: Չստացվեց: Հալեդան շարունակում Էր ասպետորեն պայքարել իր հակառակորդների դեմ, բաց երեսկալով: Եվ եկավ հաղթանակը: Իշխանության գլուխ անցնելու հանդիսությունը միաժամանակ այն պահն է, երբ հասկանում ես, թե որքան ծանր Է լինել առաջին լուծը:


Փոքրիկ Նիկարագուայում ևս ժողովուրդը նախընտրեց կնոջը: Այն կնոջը, որը միայն խաղաղություն էր խոստանում: Նիկարագուայի ճերմակահեր, գեղեցկուհի նախագահ Վիոլետա դը Չամորան շատերի համար դարձավ մայրական խոհեմ իշխանության խորհրդանիշ: Նա մարդու կյանքը բարձր էր դասում ամեն տեսակի սկզբունքներից, քաղաքականությունից, գաղափարախոսությունից: Մի բան, որ հաճախ մոռանում են տղամարդ քաղաքագետները:


Կարասոն Ակինո: Այրի Ակինո: Հեռուստախցիկներն ակնապիշ հետևում էին Ֆիլիպինյան պրեզիդենտի հայացքին, երբ նա դիմում էր իր ժողովրդին՝ հերթական հեղաշրջման պահին: Հենց նոր նրան հայտնել էին, որ մարտի ժամանակ վիրավորվել է որդին: Ո՞վ էր նա այդ պահին՝ մա՞յր Կարասոն, թե՞ նախագահ Կարասոն:


Մարգարիտա Դանիացի, ծնվել է 1353 թվականին: 23 տարեկան հասակից նա գահակալել է և մոտավորապես 40 տարի կառավարել երեք սկանդինավյան պետությունները՝ Նորվեգիան, Դանիան և Շվեդիան: Իր կողմից ստեղծված այս պետությունների միությունը գոյատևեց 126 տարի, որն ապացուցում է թագուհու քաղաքական սկզբունքայնությունն ու կենսունակությունը:


16-րդ դարում Անգլիայի թագուհի Ելիզավետա առաջինը կառավարեց 45 տարի:
1717 թվականին ծնված ավստրիացի հերցոգուհի Մարիա Թերեզան իշխանության ղեկն իր ձեռքին է պահել 40 տարի:


Ռուսաստանի առաջին կառավարողներից էր իշխանուհի Օլգան: Հանգիստ, հավասարակշռված քաղաքագետ, որն իր դիվանագիտական հմտությամբ և խելքով նվաճել էր Բյուզանդիայի կայսրին:


Կայսրուհի Ելիզավետային մեղադրում էին դանդաղկոտության մեջ՝ պետական որոշումներ կայացնելիս: Բայց դա ևս քաղաքական ողջախոհության արտահայտություն էր: Իսկ Եկատերինա երկրորդը Իվան երրորդի և Պետրոս առաջինի հետ համահավասար կիսեց մեծ տիտղոսը:


Նորվեգիայի վարչապետ Գրու Հարլեմ Բրունդտլանդը 4 երեխաների մայր էր և 4 թոռների տատ:


Մարգարետ Թետչերը իշխանության գլուխ անցավ 1979 թվականին, երբ Մեծ Բրիտանիան կանգնած էր ճգնաժամի եզրին: Այն խստությունը և վճռականությունը, որ նա հանդես բերեց, փրկեցին երկիրը: Կին, որի մասին ասում էին «64 տարեկանում նա ավելի գեղեցիկ է, քան 10 կամ 20 տարի առաջ»:


Գեղեցիկ սեռի ներկայացուցիչ էլիզաբեթ Դենին առաջարկեցին զինված ուժերի նախարարի աթոռը: Աշխարհի քաղաքականության ժամանակակից քարտեզը չէր կարելի պատկերացնել առանց Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի, Իտալիայի արտգործնախարարուհի Այուզան Անիելիի, Գալինա Ստարավոյտովայի, Հայաստանի Ազգային ժողովի կին պատգամավորների:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Կինը և կարիերան | Դիտումներ: 1164 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Կինը և կարիերան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ