23:45
Ինչպե՞ս բարելավել հարաբերությունները Շեֆի հետ
Քչերը  կարող են պարծենալ, որ  լավ ու հասկացող ղեկավար ունեն:  Բայց հաճախ  էլ առաջ է գալիս մի այլ խնդիր` միգուցե շեֆն այդքան էլ վատ մարդ չէ, և հարցը նրանում է, թե ինչպես եք կառուցել ձեր հարաբերությունները նրա հետ:
 


Յուրաքանչյուր իմաստուն կին  ի վիճակի է վերլուծել իրավիճակը և մշակել այնպիսի ռազմավարություն, որի շնորհիվ  զգալիորեն կբարելավի  հարաբերությունները ղեկավարի հետ:

Նախ պետք է հասկանալ, որ ղեկավարի աչքերում դուք ոչ թե կին եք, այլ  աշխատակից, ենթակա:  Այնպես որ հույս մի դրեք միայն ձեր կանացի հմայքի վրա և մի կողմ թողեք կանացի տարբեր «հնարքներն» ու խորամանկությունները:  Ղեկավարների մեծ մասի դեպքում, ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք չեն գործում:

Շեֆի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու համար դուք պետք է անեք հետևյալը`

1. Մանրամասնորեն ուսումնասիրեք  ձեր արտաքին տեսքը: Հագուստը ոճը պետք է աշխատանքային լինի: Որոշակի խստությունն ու ընտրած գույները պետք է շեշտեն ձեր աշխատանքային տրամադրվածությունը:

2. Կարգուկանոն հաստատեք աշխատավայրում: Անթերի դասավորված աշխատանքային սեղանը  նպաստում է կազմակերպվածությանն ու օգնում մտքերի կենտրոնացմանը:

3.  Դադարեցրեք անվերջ հեռախոսով խոսելը կամ գործընկերների հետ զրուցելը: Չափավորեք համացանցը միայն անձնական նպատակներով օգտագործելը, եթե չասենք` բացառելը: Շեֆերը դա տանել չեն կարողանում:

4. Եթե ծխախոտ եք օգտագործում, մի' շտապեք ծխելու ամեն կես ժամը մեկ: Ծխող կինը վատ առումով գրգռում է, ոչ միայն ղեկավարին, այլև բազմաթիվ արական սեռի գործընկերների:

5. Կատարե'ք նրա բոլոր հրահանգներն, այսպես ասած, առաջին անգամից: Մի սպասեք, մինչև նա հարցնի հանձնարարված գործի մասին: Կատարելով աշխատանքը` կարող եք մոտենալ և զեկուցել, որ ամեն ինչ արված է:

6. Ղեկավարի հետ խոսելիս նայե'ք նրա աչքերին: Այլ ուղղությամբ հառված հայացքը կարող է ընկալվել անհամաձայնություն իր հետ:

7. Մի' խուսափեք պարզաբանել հանձնարարությունը, եթե այն բոլոր մանրամասներով չեք հասկացել: Ձեր հետաքրքրվածությունը և առաջադրանքը հանգամանորեն ճշգրտելու ձգտումը կբարձրացնի ձեզ Շեֆի աչքին:

8. Մի' փորձեք անձնական կամ մտերիմ հարաբերություններ հաստատել բոսսի հետ:  Մի մոտեցեք նրան որդու կամ դստեր ծննդի, զոքանչի հոբելյանի կամ այլ անձնական իրադարձությունների առթիվ շնորհավորանքներով /իիարկե, այստեղ կարևոր է, թե որքան մեծ է ձեր աշխատակազմը, քանի որ համեմատաբար փոքրաթիվ աշխատողներով հիմնարկություններում կարելի է մտերմության չափաբաժինն ավելի մեծ է լինում/:
Ղեկավարին շնորհավորել ընդունված է միայն ամբողջ կոլեկտիվի հետ միասին:

Ձեր լուրջ վերաբերմունքն աշխատանքին, անկասկած, ավելի լավ հարաբերությունների կհանգեցնի: Չէ որ ղեկավարը ձեզնից աշխատանքի արդյունք է ակնկալում,  ոչ թե անձնական նվերներ կամ կոկետություն: Հարգանքով վերաբերվեք ձեր ղեկավարին: Բամբասանքներ մի տարածեք նրա «թիկունքից»: Մի քննադատեք աշխատանքային նրա մեթոդները:

Դուք պետք է հասկանաք, որ ղեկավարն, ըստ էության, նույնպիսի մարդ է, ինչպես բոլորը: Նա ևս ունի առավելությունների ու թերությունների մի ամբողջ շարք: Եվ եթե դուք համաձայնել եք աշխատել իր ղեկավարած ընկերությունում, ապա պետք է համաձայնեք նրա պահանջներին: Փոխըմբռնումը և սեփական թերացումներն ուղղելուն միտված վարքագիծը հենց կբարելավի ձեր աշխատանքային հարաբերությունները ղեկավարի հետ:

 


 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Կինը և կարիերան | Դիտումներ: 1775 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հասնել հաջողության, Կինը և կարիերան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ