07:06
Ինքնակարգապահության զարգացումը առաջնային է

Երևի ձեզնից շատերն ունեն թույլ ինքնակարգապահություն. ձեզնից որևէ մեկը հիմա ուզում է մի բան անել, բայց չի կարող, օրինակ՝ կիթառ նվագել։ Դուք կարող եք ինքնակարգապահությունը զարգացնել այնպես, ինչպես մարմինն եք մարզում։

 

Ինքնակարգապահության զարգացումը առաջնային է

 

1. Ինքնաճանաչում
Կարգապահությունը այնպես վարվելու ունակությունն է, ինչպես դուք ճիշտ եք համարում՝ անկախ նրանից, թե ինչ եք զգում այդ պահին։ Այդ պատճառով ինքնակարգապահության առաջին տարրը ինքնաճանաչումն է։ Դուք պետք է որոշեք՝ որ վարքագիծն է ամենալավն արտացոլում ձեր նպատակներն ու արժեքները։ Այս գործընթացն ինքնավերլուծություն է պահանջում։  

2. Գիտակցում
Ինքնակարգապահությունը կախված է այն բանի գիտակցումից, թե ինչ եք անում, իսկ ինչ՝ ոչ։ Եթե չեք գիտակցում, որ ձեր պահվածքը կարգապահ չէ, ինչպե՞ս պետք է իմանաք, թե կարելի է այլ կերպ վարվել։ Ինքնակարգապահության զարգացումը երկար ժամանակ է պահանջում. դրա համար պետք է գիտակցել ձեր պահվածքի ոչ կարգապահ լինելը։

3. Հետևել ինքնակարգապահության 
Բավական չէ ինքներդ ձեզ վերլուծելը. պետք է ներքին պարտականություններ սահմանեք։ Օրինակ՝ նախագծի իրականացումը պետք չէ կիսատ թողնել առաջնային ոգևորության մարելու դեպքում։ Դուք պետք է ներքին պարտականություններ սահմանեք՝ ավարտել աշխատանքը ժամանակին և անել այնպես, ինչպես մտադրվել էիք անել։

4. Արիություն
Սխալներ թույլ մի՛ տվեք՝ ձեր առաջ չափազանց բարդ խնդիրներ դնելով։ Տրամադրությունը և ցանկությունը կարող են վիթխարի ուժ տալ, բայց նաև խանգարել։ Այդ պատճառով էլ ինքնակարգապահությունը կախված է արիությունից։ Ձևեր մի՛ թափեք, թե կարող եք հեշտությամբ անել այն, ինչ բավականին բարդ է։ Ընդհակառակը, դե՛մ գնացեք նման դժվարություններին։ Հենց սկսեք փոքրիկ անձնական հաղթանակներ ունենալ, ձեր ինքնավստահությունը և արիությունը կմեծանան, կավելանա նաև ձեր ինքնակարգապահության մակարդակը։

5. Ներքին մարզում
Հաճախ ինքներդ ձեզ հետ զրուցելը վտանգավոր է, բայց որոշ դեպքերում այն կարող է օգտակար լինել, եթե կարողանում եք վերահսկել այն։ Երբ ինքներդ ձեզ փորձության եք ենթարկում, խոսում եք ինքներդ ձեզ հետ, խրախուսում եք, ոգևորում, հնարավորություն եք ունենում հիշելու նպատակի մասին և գիտակցելու ձեր առջև դրված խնդիրը։

Հիշե՛ք՝ ինքնակարգապահության գինն ավելի մեծ է, քան զղջալու ցավը։


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

 
 
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 994 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հասնել հաջողության, Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ