10:18
Ինչպե՞ս լավ հանձնել քննությունները

Ցանկացած պարագայում քննությունը գերազանց հանձնելու գլխավոր նախապայմանը գիտելիքն է: Եթե լավ տիրապետում եք առարկային, ուրեմն արդեն իսկ հաջողել եք: Բայց երբեմն անգամ գիտելիքի առկայության դեպքում չենք կարողանում գերազանց պատասխանել քննաթերթիկում առկա հարցերին: 

 

Ինչպե՞ս լավ հանձնել քննությունները

 

Մասնագետները խորհուրդ են տալիս քննությունից ժամեր առաջ խուսափել պարապելուց,- գրում է News.am Style-ը: Արեք դա նախորդ օրերին, բայց ոչ մի դեպքում հենց քննության օրը:

Եթե չգիտեք քննաթերթիկում գրված ոչ մի հարցի պատասխան, ապա առանց վարանելու խնդրեք, որպեսզի մեկ այլ թերթիկ ընտրեք, բայց այս դեպքում կարող եք միավոր կորցնել ձեր գնահատականից: Եթե քննաթերթիկում նշված հարցերը հստակ գրված չեն կամ երկիմաստ են, անմիջապես խնդրեք դասախոսին պարզաբանել, հակառակ դեպքում՝ կարող եք սխալ պատասխան տալ՝ իմանալով ճիշտը:

Խուսափեք «մենք դա չենք անցել», «գրքում սրա մասին ոչինչ չկա գրված», «դուք մեզ չեք թելադրել նման բան» արտահայտություններից:

Շատ հաճախ դասախոսի գնահատականի վրա ազդում է ոչ միայն ուսանողի գերազանց պատասխանը, այլև նրա պահվածքը, հագուկապը: Դասախոսի «աչքը մտնելու» համար քննությանը մի՛ ներկայացեք չափից դուրս շպարված եւ բաց հագուստով: Խուսափեք նաև սուր հոտով օծանելիքից:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 657 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: խորհուրդներ ուսանողներին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ