21:25
Ի՞նչը կարող է խանգարել կարիերային


Կարող եք տարիներով աշխատել՝ կարիերայում հաջողությունների հասնելու համար, բայց հանկարծ մի սխալի պատճառով տարիների ընթացքում ձեռք բերածը կարող է կործանվել:

Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ չմտածված և անզգույշ արարքներից, որոնց մեղավորը հաճախ հենց դուք եք: Սեփական անհաջողությունների պատճառ չդառնալու համար հարկավոր է իմանալ, ինչ սուր անկյուններ է պետք շրջանցել, գրում է DELFI-ին:

Հաճախակի ուշացումները

Բացառիկ ղեկավարներ կարող են հանդուրժել ուշացումները, հատկապես եթե մյուս աշխատակիցները ժամանակին են լինում աշխատավայրում: Ոչ ճշտապահությունը լուրջ սպառնալիք է կարիերայի համար, այն կարող է խանգարել հետագա առաջընթացին, երբեմն նաև՝ աշխատանքից հեռացման պատճառ դառնալ:

Շփումից խուսափելը

Ինքնամփոփ աշխատակիցները կարող են գործընկերների մոտ տարակուսանք և անվստահություն առաջացնել, իսկ հետո նրանց կսկսեն չնկատել: Դա նույնպես կարող է խոչընդոտել կարիերայում առաջընթացին, քանի որ դուք չեք կարող ստանալ կոլեկտիվի աջակցությունը: Բայց հակառակ ծայրահեղությունը ևս ցանկալի չէ:

Կորպորատիվների ժամանակ վարքագիծը

Կորպորատիվ միջոցառումներն իսկական ականապատ տարածք են, որտեղ հնարավոր է հեշտությամբ «պայթել»: Թուլանալ կարելի է, սակայն մշտապես հարկավոր է հիշել, որ դուք գտնվում եք ձեր գործընկերների շրջապատում և վաղը նրանք հիշելու են ձեր «խենթությունները»:

Ինքնուրույնությունը

Աշխատավայրում ավելի շատ գնահատվում է համագործակցությունը, թիմային աշխատանքը, քան անհատականը, եթե այդպիսի առանձնահատուկ հանձնարարություն չկա: Այնպես որ փորձեք համագործակցել գործընկերների հետ:

Անձնականն ու աշխատանքայինը խառնելը

Շատ կարևոր է տարանջատել «աշխատանքայինն» ու «անձնականը»: Մասնավորապես՝ աշխատանքային հեռախոսը չօգտագործել' ընկերոջ կամ ընկերուհու հետ երկարատև զրույցների համար, կամ համակարգիչը՝ սոցցանցերում շփվելու համար:

Սոցցանցերը

Սոցցանցում պրոֆիլը մեր կողմից գրվող գիրք է, ընդ որում՝ ինքնակենսագրականի ոճով: Պատկերացրեք, աշխատանքի մասին ձեր ոչ այնքան պատշաճ գրառումները ինչ ազդեցություն կարող են ունենալ, եթե դրանք կարդա «բոսը»: Ի դեպ, արդեն մի շարք հեղինակավոր


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 781 | Ավելացրեց: Admin | Տեգեր: կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ