16:17
Հագուստ՝ աշխատավայրի համար

Հագուստ՝ աշխատավայրի համարԱշխատանք որոնելը ծանր գործ է:  Երկար անարդյունավետ փնտրտուքի դեպքում մարդը կորցնում է հարգանքն ինքն իր նկատմամբ... Կարող են սնլիարժեքության ու մեղքի զգացումներ արթնանալ: Որպեսզի հաջողության հասնես, հիշի՛ր մի քանի կանոն.

1. Լավ աշխատանքի համար պետք է պայքարել:
2. Ձգտի՛ր միայն այն աշխատանքին, որը քեզ համար Է, ոչ մի միջանկյալ տարբերակի կարիք չկա:
3. Ասա՛ բոլոր ծանոթներիդ, որ փնտրում ես:
4. Հարցազրույցի ժամանակ վստահ եղիր, ցույց մի՛ տուր, որ բախտդ է վճռվում:
5. Համառորեն փնտրիր, մի՛ ընկճվիր:
6. Գործատուի համար կատարյալ աշխատակիցը սա է . գործունյա, չափավոր, աշխատունակ, բարեխիղճ, ճշտապահ, չափավոր ակտիվ մարդ, որի անձնական կյանքը չի խանգարում գործին:

Հոգեբանների կարծիքով մարդու մասին տպավորություն է ձևավորվում ծանոթության աոաջին մեկուկես րոպեների ընթացքում: Այն մեծապես կախված է հագուստից:
Ձեր արտաքինը հատուկ ուշադրության Է արժանի: Հետևեք այս կանոններին:

Չափավորություն. Ճապոնացի հոգեբանների կարծիքով՝ ամենամեծ արդյունավետությամբ աշխատում են այն ընկերությունները, ուր կրում են համազգեստներ (ուշադրությունը ոչինչ չի շեղում): Անընդունելի են մինչև գոտկատեղը բացվածքները, կարճ զգեստները: Հագուստը պիտի լինի նորաձև, բայց ոչ անպարկեշտ:
Զարդերի մեջ ևս ավելորդություն չպիտի լինի: Մեկ-երկու նրբագեղ մատանի, ապարանջան, շղթա, օղեր: Ահռելի վզնոցները, զանգվածեղ էժանագին զարդերը հարմար չեն գործնական հագուստին: Աչքի ընկնող զարդերը դժվարացնում են շփումը, շեղում են միտքը:

Կոկիկություն. Հագուստը պիտի մաքուր լինի . ոչ մի լաքա, ոչ մի կախված թել, պոկված կոճակ: Դուք աշխատում եք ու պարտավոր եք լավ տպավորություն գործել: Դուք ընկերության դեմքն եք: Մի՛ մոռացեք կոշիկների մասին: Նրանք շատ բան են պատմում իրենց տիրոջ մասին:
Եթե մարդը չի սիրում կեղտոտ կոշիկներ, նա սիրում Է կարգ ու կանոն: Ով հոգ չի տանում կոշիկի մաքրության մասին, նա ցրված է, փնթի:
Սանրվածքը ևս պիտի արտառոց չլինի, պայուսակը գրասեղանը թափթփված չլինեն: Սլաքներով, գծերով, առավել ևս ծակ գուլպաները տեսքը գցում են: Ունեցեք պայուսակում ևս մեկը:
Միջավայրին համապատասխանություն. Եթե, ասենք, դուք մանկավարժ եք, չարժե փայլուն զգեստ կամ պատանեկան տարիքին համապատասխանող ջինսեր հագնել: Ավագ դպրոցի աշակերտները ձեզ իրենցից մեկը կհամարեն , ու կարգապահությունը կորած Է: Խանութի շքեղ հագնված աշխատակիցը կարող է գնորդի մոտ անլիարժեքության զգացում աոաջացնել: Բանկի աշխատակիցը լավ տպավորության չի գործի, եթե գրի չինական գրիչով կամ կոպեկանոց կրակայրիչ օգտագործի: Իսկ եթե ձեր ողջ անձնակազմը նախընտրում է հագնվել ազատ ոճով, չարժե խիստ դասական հագնվել:
Եթե աշխատանքի եք մտնելու, հանգամանորեն մտածեք ձեր հանդերձանքի մասին: Օրինակ, մի վարսավիր չէր կարողանում աշխատանք գտնել: Երբ հերթական մերժումից հետո նա հարցրեց պատճառը, նրան ասացին, որ իր թանկարժեք մուշտակի ու ժամացույցի պատճառով ինքը գործազուրկի նման չէ: Երբ հաջորդ անգամ հասարակ բաճկոնով գնաց, նրան ընդունեցին:

Հագուստ՝ աշխատավայրի համարՎառ կարմիր չհագնել. Ճչացող, ագրեսիվ, «թունավոր» գույներ մի՛ կրեք: Ագրեսիվ գունավորում ասելով՝ ի նկատի ունենք գծերը, վանդակները, կետիկները, այլ նկարները: Վիդեոէկոլոգները վստահ են, որ նման կտորեղենին երկար նայելու դեպքում անպայման առաջանում են հոգնություն, նյարդայնություն, երբեմն՝ զայրույթ: Պատկերացրեք, որ այդ հագուստով գնում եք աշխատանքի ընդունվելու: Շատ հնարավոր է, որ ցանկալի տեղը բաժին կընկնի մեկ ուրիշին:
Խորհուրդ չի տրվում կարևոր հանդիպումների ժամանակ, բանակցությունների, խորհրդակցությունների ընթացքում հագնել աչքը գրգռող հագուստ. ձեր տեսքը կվանի զրուցակիցներին:

Գործնական հագուստին կապույտը հարմար է: Կապույտով մարդը գիտակ, հեղինակավոր անձի տպավորություն է թողնում: Կանաչը հանգստացնում է, բարյացակամ դարձնում: Գորշավունն ու սպիտակը չեզոք գույներ են, հարմար են գործնական միջավայրին: Կաթնագույնը շատ լավ է, այդ հագուստով մարդկանց առաջինն են աշխատանքի ընդունում: Ոչ թե մարմինն ընդգծողի հագուստ, այլ կոստյում կրեք աշխատանք փնտրելիս:

Հարմար հագուստ ընտրելուց հետո կարգի բերեք... քայլվածքը: Թանկարժեք հագուստը «կորչում» է վատ քայլվածքի պատճառով: Ուղղեք մեջքը, թեթև քայլեք: Այդիսով առույգ, եռանդուն, նպատակասլաց մարդու տպավորություն կթողնեք:
Իսկ դա կարևոր է գործարար աշխարհում:
Գրասենյակային դիմահարդարման գլխավոր կանոնը մաշկի անթերի գույնն ու դեմքի առողջ փայլն են: Իբրև հիմք կարելի է գործածել լույս արտացոլող մասնիկներով միջոց, որը փայլ է հաղորդում և խոնավացնում Է: Քսուքն ու դիմափոշին գործնական ոճում անփոխարինելի են: Կատարյալ տարբերակը ենթադրում Է ամենաքիչը երկու երանգի քսուք՝ բնական և մի փոքր մուգ: Վերջինս քսում են «ուռուցիկ» մասերին (քիթ, այտոսկեր) և օգտագործում են դեմքի օվալը ձևավորելու համար: Բաց գույնը պետք է աչքերի շուրջը, քիթ-շրթնային ծալքերը և որոշ դեպքերում ծնոտը ծածկելու համար:

Աչքերը շեշտելու համար թարթիչների երկայնքով մատիտ են քսում և տարածում, ստվերաներկ ավելացնում: Սև կամ մոխրագույն մատիտի հետ հարմար են արծաթամոխրագույն, խակի, ինդիգո ստվերաներկերը:
Ով մատիտ չի սիրում, կարող է երկու գույնի ստվերաներկ օգտագործել, ցերեկը՝ մեկ (կաթնագույն, դեղնավուն, հանգիստ ու արտահայտիչ երանգներ են): Հոնքերը եթե ճիշտ ընդգծված լինեն, հայացքն արտահայտիչ կլինի: Հոնքերի ձևը պիտի բնական լինի: Գույնը՝ մազերի գույնին մոտ:
Խորհուրդ չի տրվում աշխատանքի գնալ չներկած շուրթերով: Կարելի է քսել փայլ (թափանցիկ, դեղնավարդագույն) կամ շրթներկ (կաթնագույնից և վարդագույնից մինչև բալի ու դարչինի երանգներ): Գույնը պիտի բնական լինի, չհակասի շուրթերի բնական գույնին: Ընդգծել կարելի է, եթե բնականից շուրթերն ընդգծված չեն: Շուրթերի ձևը «նկարելով» չարժե շատ փոխել: Գործընկերները կարող են անպատրաստ լինել գործնական ճաշից հետո (երբ շրթներկդ «կերել ես») բերանիդ ձևի փոփոխությանը:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Կինը և կարիերան | Դիտումներ: 2120 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հագուստ, Կինը և կարիերան, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ