07:37 Բիզնեսը համացանցում | |
Գոյություն ունեն համացանցով գումար աշխատելու բազմաթիվ մեթոդներ` իրական և ոչ այնքան: Կան բազմաթիվ խաբեբաներ, ովքեր ձեզանից գումար կշորթեն խաղատների և այլ մոլախաղերի միջոցով, կառաջարկեն անդամակցել տարբեր «բուրգերի», շատ ցածր վարձատրվող առաջադրանքներ կտան ձեզ և այդ ամենը կազդի ձեր գրպանի և ժամանակի վրա, իսկ ամենավատը որ հնարավոր է ստանաք այդ անօգուտ զբաղմունքներից` հիասթափությունն է:
![]() Համացանցով եկամուտ ունենալու բոլոր իրական միջոցները կարելի է բաժանել 4 տեսակի` 1) ֆրիլանս` աշխատանքի կատարում, կամ ծառայությունների մատուցում ինտերնետով, 2) գործընկերային ծրագրեր, 3) գովազդ, 4) վաճառք: Ֆրիլանսի միջոցով եկամուտ ունենալ կարող եք, եթե հնարավորություն ունեք գործատուին ներկայացնել ձեր աշխատանքը (ծառայությունը) համացանցի միջոցով: Այդպես կարող են գումար աշխատել հիմնականում դիզայներները, ծրագրավորողները, քոփիրայթերները… Գոյություն ունեն հատուկ կայքեր, որոնք կազմակերպում են ֆրիլանսերների կապը գործատուների հետ, այդ կայքերում վարպետ ֆրիլանսերներն աշխատում են բավականին նորմալ գումարներ: Այդպիսի աշխատանքի վատ կողմը հիմնականում դրա անկանխատեսելի տատանումներն են և առաջխաղացման անհրաժեշտությունը : Գործընկերային ծրագրերի օգնությամբ գումար վաստակելն իրենից ներկայացնում է մեկ այլ ընկերության կողմից մատուցվող արտադրանքի կամ ծառայությունների գովազդի կազմակերպումը : Օրինակ` հոսթինգ տրամադրող ընկերություն օգտվողներ եք բերում և ստանում 15%-25% ընդհանուր շահույթից: Գովազդի միջոցով գումար վաստակել կարելի է՝ ձեր ինֆորմացիոն ռեսուրսում տեղադրելով այլոց գովազդը: Հիմա շատ տարածված է համատեքստային գովազդը, որի կազմակերպմամբ են զբաղված այնպիսի ընկերություններ` ինչպիսիք են Գուգլը ,Յանդեքսը , Մայքրոսոֆթը … Տեղադրելով այդպիսի գովազդ ձեր կայքում ` կստանաք որոշակի եկամուտ ամեն քլիքի համար: «Վաճառքի մջոցով համացանցում գումար աշխատել» ասելով՝ մարդիկ սովորաբար պատկերացնում են գրքերի, ուսուցողական տեսանյութերի վաճառքը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |
|