Որոշ օգտակար խորհուրդներ կարագը և յուղը պահելու համար
20.10.2015, 08:16
 

   Ogneci.com

Որոշ օգտակար խորհուրդներ կարագը և յուղը պահելու համարԲոլորս գիտենք, որ կարագը պետք է պահել ցածր ջերմաստիճանում՝ պաշտպանելով օդից՝ մանավանդ խոնավ։ Օդի երկարատև ազդեցության տակ կարագն օքսիդանում է և ձեռք է բերում ճրագուի, իսկ այնուհետև նաև կծված տհաճ համ։

Եթե ձեռքի տակ չկան համապատասխան պայմաններ՝ սառնարան, ապա կարագը պետք է դնել ամանի մեջ և վրան ջուր ավելացնել և ամեն օր ջուրը փոխել։ Կարագը պետք է պաշտպանել լույսից։ Լույսի ազդեցության տակ կարագր (նաև մարգարինը) փչանում է՝ նրա վերին շերտը սպիտակում և ճրագուի հոտ է ձեռք բերում։ Ոււտի կարագը պետք է պահել ոչ թափանցիկ ամանում։

Եթե կարագը մի քիչ կծվել է, ապա այն պետք է դնել ջրով լի կաթսայի մեջ և լավ եռացնել, այնուհետև ջուրը թափել, պնդացած յուղը սառը ջրով լվանալ և աղ անել։ Կարելի է և այլ կերպ վարվել։ Սկզբում կծված կարագը լվանալ սոդայի ջրով (մեկ թեյի գդալ սոդա, 2 բաժակ սառը ջուր), այնուհետև լվանալ մաքուր սառը ջրով և լավ աղ անել։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Օգտակար խորհուրդներ կենցաղի համար, օգտակար խորհուրդներ
Դիտումներ: 1409 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ