08.10.2015, 07:48 | |||||||
![]() Առցանց գնումների մի շարք առավելությունների շնորհիվ բազմաթիվ մարդիկ այսօր նախընտրում են վիրտուալ գնումներ կատարել։ Որոշակի փաստարկներից ելնելով՝ կարծում ենք, որ համացանցը լավագույն միջոցն է գնումներ կատարելու։
Որո՞նք ենք այն փաստարկները, որոնց պատճառով բազմաթիվ մարդիկ նախընտրում են առցանց գնումները.
1) Հարմարություն. Գնումներ կատարելու այս մեթոդի հարմարավետությունը գոհացնում է։ Էլ որտե՞ղ կարող ես կեսգիշերին գնում կատարել։ Այստեղ կարիք չկա հերթ կանգնելու կամ գործակատարին սպասելու՝ խորհուրդ հարցնելու նպատակով։ Դու կարող ես րոպեների ընթացքում գնում կատարել, նույնիսկ եթե զբաղված ես՝ խնայելով ժամանակդ և խուսափելով ամբոխից։ Առցանց խանութները մեզ հնարավորություն են ընձեռում «չաղտոտող» գնումներ կատարել շուրջօրյա (24 X 7)։ Սա լավագույն վայրն է տեղեկատվական ապրանքատեսակներ, օրինակ՝ էլ. գրքեր գնելու։ Վճարումը կատարելուց անմիջապես հետո կարող ես ներբեռնել ցանկալի տեղեկատվությունը։ Առցանց գնվող, բեռնելու հնարավորությամբ ապրանքն ընդհանրապես վերացնում է նյութականի կարիքը։
2) Առավել մատչելի գին. Հաջորդ հրապուրիչ կարևոր գործոնն առցանց խանութների կողմից առաջարկվող մատչելիությունն ու ցածր գներն են, քանի որ ապրանքատեսակը քեզ է ուղարկվում անմիջապես արտադրողից՝ առանց միջնորդների ներգրավվածության։ Բազմաթիվ առցանց խանութներ առաջարկում են զեղչի քարտեր կամ կտրոններ։ Բացի այդ, տեղական գրասենյակ ունենալու պարագայում առցանց խանութից միայն պահանջվում է գանձել վաճառքի հարկ, նույնիսկ եթե գնում ենք մեր ապրանքատեսակներն ամբողջ աշխարհով մեկ։
3) Բազմազանություն. Ապրանքատեսակների ընտրանին ապշեցուցիչ է։ Դուք կարող եք նույն վայրում տեսնել տարբեր վաճառողների կողմից ներկայացվող որոշ բրենդեր և ապրանքատեսակներ։ Վերջին միջազգային ուղղություններին կարող եք ծանոթանալ առանց օդային փոխադրման վրա գումար ծախսելու։ Առցանց կարող եք գնում կատարել երկրի կամ նույնիսկ աշխարհի տարբեր
4) Նվերներ. Առցանց գնումները հնարավորություն են տալիս հեշտությամբ նվերներ ուղարկել բարեկամներին և ընկերներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Այժմ, հեռավորությունը պատճառաբություն չի համարվում Ծննդյան, Հարսանյաց տարեդարձի,
5) Ծախսատարություն. Բազմաթիվ
6) Գների համեմատություն. Առցանց խանութները ապրանքատեսակների և գների համեմատություն և ուսումնասիրություն են կատարում։ Դրանք նաև տալիս են տեղեկատվություն և կարծիքներ կիսելու հնարավորություն այլ փորձառու գնորդների հետ։
7) Ամբոխ. Բազմաթիվ մարդիկ գերադասում են խուսափել ամբոխից՝ գնումներ կատարելիս։ Հատկապես տոնական օրերին այն կարող է գլխացավի պատճառ դառնալ։ Մարդկանց խիտ ամբոխը մեզ հաճախ ստիպում է շտապել գնումներ կատարելիս, ինչը նյարդային իրավիճակ է ստեղծում և հաճախ ոչ ճիշտ գնման պատճառ հանդիսանում։ Նաև դժվարանում է մեքենաների կայանման հարցը։
8) Ւմպուլսիվ գնումներ. Շատ անգամ մենք իմպուլսիվ կերպով, շահավետ առաջարկները տեսնելով, գնում ենք այդ պահին ոչ անհրաժեշտ ապրանքատեսակներ։ Երբեմն նույնիսկ ապրանքն ընտրում ենք միայն այն պատճառով, որ մեր ցանկացածը տվյալ խանութում առկա չէ։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 694 | Բեռնումներ: 0
| | |