| 26.10.2015, 07:38 | |||||||
  Kiss.am
Ձեռքերը հանեք, լավ չորացրեք և սնուցիչ քսուքով պատեք: Բամբակե ձեռնոցներ հագեք և որքան երկար դրանք չհանեք, այնքան լավ: Եվս մի մեթոդ, թասի մեջ պարաֆին հալեցրեք, ձեռքերն ընկղմեք տաք պարաֆինի մեջ և հանեք: Մի քիչ հովանալուց հետո կրկին ընկղմեք: Նույնը կրկնեք մի քանի անգամ: Այնուհետև պարաֆինի շերտով պատված ձեռքերին բրդե ձեռնոցներ հագեք և 30 րոպե մի՛ հանեք: Պարաֆինի շերտը հանելուց հետո ձեռքերը խոնավացնող քսուքով պատեք: Եթե տանը հալվե (ալոե) է աճում, ապա քնելուց առաջ մաշկին քսեք դրա հյութը և առավոտյան արթնանալիս ցրտահարված ձեռքերի մասին մոռացած կլինեք: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1341 | Բեռնումներ: 0
| | | |||||
Տնային պայմաններում կարելի է անմիջապես բուժում ձեռնարկել, որից նաև կշահեն ձեր ընտանիքի անդամները: Կարտոֆիլը կլպեք, խաշեք ընթրիքի համար, իսկ եփած ջուրը լցրեք թասի մեջ: Ձեռքերն ընկղմեք գոլ ջրի մեջ և պահեք այնքան, մինչև ջուրը սառչի: