Ինչու է խորհուրդ տրվում մենակ չուտել
28.10.2015, 08:02 | |||||||
![]() Իզուր չէ, որ ընկեր բառն իր սկզբնական իմաստով նշանակել է ընդ կեր՝ միասին ուտել։ Մասնագետները եկել են այն համոզման, որ ընտանիքի կամ մտերիմների հետ սեղան նստելը, նույնիսկ շատ ու անկանոն ուտելու պարագայում, մեծապես նվազեցնում է ստամոքսաղիքային տրակտի ամենատարբեր հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը։
Երիտասարդների առողջությամբ մտահոգ ամերիկյան մի ամսագիր գրում է, որ նրանց կերակրացանկի խոշոր մասն են կազմում չիպսերը, տարբեր տեսակի ու բովանդակության բրդուճներն ու քաղցրեղենը։ Սակայն նույնիսկ սրանք կարող են օգտակար կամ գոնե՝ ոչ վնասակար լինել, եթե ուտվեն ընկերովի։ Մեզ հայտնի է, թե ինչ ասել է ընկերովի մահ, մնում է միայն պատկերացնել, թե ինչ ասել է ընկերովի ճաշկերույթ։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1051 | Բեռնումներ: 0
| | |