Ինչպե՞ս առանց սուրճ եփող սարքի կապուչինո պատրաստել
07.02.2015, 14:13
 

   

Ինչպե՞ս առանց սուրճ եփող սարքի կապուչինո պատրաստելՄեր կյանքում քիչ հաճույքներ կան, որոնք և՛ իրական են, և՛ օգտակար և՛ հասանելի։ Հենց այդպիսի հաճույքներից մեկն էլ կապուչինոն է։ Կապոչինոյի համն ու բույրը վայելելու համար պարտադիր չէ գնալ սրճարան կամ սուրճ եփող հատուկ սարք ունենալ։ Այն կարելի է նաև պատրաստել տնային պայմաններում:

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է՝ հատիկավոր սուրճ, ջուր, թարմ, յուղալի կաթ և շաքարավազ (ըստ ճաշակի)։

Պատրաստման եղանակը. առաջին հերթին անհրաժեշտ է սրճաղացի օգնությամբ մանրացնել բոված սուրճի հատիկները։ Հետո հարկավոր է թունդ սուրճ եփել (իսկ եթե քաղցր սուրճ եք նախընտրում, ապա պետք է նաև շաքարավազ ավելացնել) սրճեփի մեջ կամ պարզապես երկու թեյի գդալ սուրճը պետք է լցնել եռացրած ջրի մեջ և թողնել, որ այն թրմվի։

Այնուհետեւ անհրաժեշտ է վերցնել «French press-ը» և դրա մեջ լցնել մոտ 100մլ. մինչեւ 60 աստիճան տաքացրած կաթ։ «French press-ի» կափույրի օգնությամբ հարկավոր է փրփուր ստանալ. զանգվածը պետք է կրկնապատկվի։  

Հաջորդ քայլով հարկավոր է եփած սուրճը լցնել ապակե բաժակի մեջ՝ վրայից ավելացնելով կաթի փրփուրը։ Փրփուրն այնպես է պետք լցնել, որ կաթի հետ չխառնվի։

Ահա և վերջ, կապուչինոն պատրաստ է։ Արդեն կարելի է մատուցել. ի դեպ, փրփուրի վրա կարող եք մի քիչ դարչին կամ քերած շոկոլադ լցնել։


 

HD որակով դիտել այստեղ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ բազմազան | Ավելացրեց: Admin | Տեգեր: սուրճ, Օգտակար խորհուրդներ կենցաղի համար, Սա հետաքրքիր է
Դիտումներ: 1063 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ