Հետաքրքիր փորձարկում՝ ծամոնի վնասակարությունը պարզելու համար
28.09.2015, 08:57
 

   Sotskiy.am

Դպրոցական տարիներին մեզ հաճախ են նկատողություն արել մաստակ ծամելու համար։ Հետագայում համալսարանում էլ այն արժանանում էր դասախոսների անբարյացակամ հայացքներին։

 

Հետաքրքիր փորձարկում՝ ծամոնի վնասակարությունը պարզելու համար


Մաստակի հարցը մեկընդմիշտ պարզելու նպատակով Քարդիֆի և Բորնմուտի (Մեծ Բրիտանիա) համալսարանների մի խումբ հոգեբաններ գիտափորձի քառասուն մասնակիցներին առաջարկել են 30-րոպեանոց աուդիոթեստ անցնել։
Փորձարկվողներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկը պետք է մաստակ ծամեր, մյուսը՝ ոչ։ Երկու խմբի մասնակիցները փորձից առաջ և հետո տվյալներ էին հանձնել իրենց տրամադրության վերաբերյալ։

Փորձի ընթացքում մասնակիցներն առաջադրանք են կատարել՝ լսել են մեկից մինչև տասը թվերը, որոնք կրկնվել են պատահական հերթականությամբ։ Գիտնականներն ստուգում էին, թե մասնակիցները որքան արագ կկարողանային որոշել զույգ և կենտ թվերի հերթագայությունը։ Այն մասնակիցները, ովքեր մաստակ էին ծամում, ավելի արագ էին արձագանքել և ճիշտ արդյունք ցույց տվել, քան մաստակ չծամող մասնակիցները։

Գիտափորձի հեղինակները նշել են, որ սկզբում հաղթում էին մաստակ չծամողները, իսկ մաստակ ծամողներն առաջ են անցել գիտափորձի ավարտին։ Պարզվել է, որ մաստակ ծամելը թույլ է տալիս տևական ժամանակ ուշադրություն պահանջող առաջադրանք կատարելիս ավելի երկար մնալ կենտրոնացած վիճակում։

Շարունակությունը՝ այստեղ:


 

 


Подпишитесь на доски (Օգտակար) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Օգտակար, Օգտակար խորհուրդներ կենցաղի համար, Սա հետաքրքիր է
Դիտումներ: 711 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ