ԱՐԺԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ. Փաստեր, որ միգուցե չգիտեիք
03.06.2013, 01:22
 

   kiss.am


ԱՐԺԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ. Փաստեր, որ միգուցե չգիտեիք


Ֆրանսիական JDE թերթը ներկայացրել է աշխարհի ամենաճանաչված հայերին: 

Ֆրանսիացի 3 հայտնի ֆուտբոլիստներ` Յուրի Ջորկաեֆը, Ալեն Պողոսյանը և Միշել Տեր-Զաքարյանը հայեր են, ընդ որում, վերջինս ծնվել է հենց Երևանում և 2 տարեկանում տեղափոխվել է Մարսել: Հայուհի Վիկտորյա Քարաչյանի թոռը` «Ֆորմուլա 1»-ի աշխարհի քառակի չեմպիոն Ալեն Պրոստը գտնում է, որ Թուրքիային չի հաջողվի մտնել Եվրամիություն, քանի դեռ թուրքերը չեն ճանաչել Ցեղասպանությունը: 

Մեկ այլ աշխարհահռչակ սպորտսմենի` թենիսիստ Անդրե Աղասու (Անդրե Քըրք Աղասյան) հայրը Հայաստանը լքելուց հետո, մինչև ԱՄՆ ներգաղթելը եղել է Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում: Շախմատիստ Գարի Կասպարովի մայրը, ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի հայրը, ամերիկացի դերասան Գրեգորի Պեկի պապը, հեռուստատեսային աստղ Մայկ Քոնորսի հայրը նույնպես հայեր են եղել: Ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան), նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան), գրող Վիլյամ Սարոյանը, երգչուհի Սիլվի Վարդանը, մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծնվել են հայերի ընտանիքում:

1998թ. մեծ աղմուկ հանած «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը համաշխարհային հեղինակություն բերեց 2 հայերի` Հելեն Սեգարային և Պատրիկ Ֆիորիին: Սեգարայի հայրն իտալացի է, իսկ մայրը հայկական ծագում ունի: Ֆիորին, ով հայ է հոր կողմից, ֆուտբոլիստներ Ջորկաեֆի և Պողոսյանի հետ հովանավորում է «Պրովանս-Արմենի» կազմակերպությանը: «JDE» թերթը մեծանուն հայ երաժիշտների շարքում նշում է նաև ջազի վարպետ Անդրե Մանուկյանին, օսկարակիր երգչուհի Շերին, ինչպես նաև ֆրանսիացի հեղինակավոր կոմպոզիտոր և ռեժիսոր Միշել Լեգրանին:

Ըստ ֆրանսիական թերթի, Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Բալադուրը, որ ծնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքում, նույնպես կարող է հայկական ծագում ունենալ, քանզի նրա ընտանիքը գաղթել է Նախիջևանից: Հայտնի քաղաքական գործիչներից հայկական արմատներ ունեն նաև Նիկոլա Սարկոզիի խորհրդական Պատրիկ Դեվեջյանը

«Ալկատել» ընկերության ղեկավար Սերժ Չուրուկի (Սերժ Չուրուկդիչյան) ծնողները 1920-ականների սկզբին Թուրքիայից գաղթել են Մարսել: Հայտնի գործարար, նորաձևության վարպետ Ալեն Մանուկյանի ընկերությունը հարյուրավոր խանութների ցանց ունի: Հայկական ծագում ունի նաև «Ֆրանս 2» հեռուստաընկերության լրագրող Դանիել Բիլալյանը:

Պարզվում է, որ հայկական արմատներ կարող է ունենալ ցանկացած մարդ, նույնիսկ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամները: «Արքայադուստր Դիանան, ով մահացավ 1997թ. օգոստոսի 31-ին, ուներ հայ կանանց բնորոշ բնավորություն, ինչը բացատրվում է նրա հեռավոր հայկական արմատներով: Լեդի Դիանայի տատի նախատատը` Էլիզա Կեվարկը Հնդկաստանում բնակվող հայուհի է եղել»,- գրում է "JDE" թերթը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: գիտեի՞ք որ, Սա հետաքրքիր է
Դիտումներ: 3725 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ