Գիշերային պոեզիա
Շարքում կարող եք լսել Վլադիմիր Վիսոցկու, Աննա Ախմատովայի և Վլադիսլավ Խոդասևիչի բանաստեղծությունները:
Ներաշխարհ
Նյութը վերնագրված է «Մտավարժանք» (3-րդ մաս), հեղինակ` Վիլեն Եդիգարյան:
Մտքեր, որոնք պետք է կրկնել շաբաթվա ամեն օր, առավոտյան: Ես առաջիկա ծրագրերում կներկայացնեմ բոլոր 7 օրերի մտավարժանքի նյութերը: Առաջարկում եմ հետո, կայքից օգտվելով, գրի առնել մտքերն ու կրկնել ինքներդ ձեզ համար:
Սերը և մեծերը
Էջում լսեք Նապոլեոնի նամակներից որոշ հատվածներ իր կնոջը` Ժոզեֆինային
Նապոլեոն Բոնապարտը (1769-1821) սիրելով ամուսնացել է Ժոզեֆինայի հետ 1796 թ., որից (չբերության պատճառով) բաժանվեց: թ. ամուսնացավ Ավստրիայի արքայադստեր` Մարի Լուիզայի հետ: Նապոլեոնի բազմաթիվ սիրային կապերից առանձնանում է Մարիա Վալևսկայայի սիրավեպը (Վարշավայում): Վալևսկայան հետագայում այցելեց նրան` Էլբա կղզի, ուր Մարիա-Լուիզան հարկ չհամարեց գնալ գահընկեց տիրակալի հետ:
Երկուսով
Շարքի թեման է` Երբ տղամարդը զգալիորեն փոքր է կնոջից
Ինչ խոսք, հաճելի է, երբ տղամարդը սկսում է սիրահետել կնոջը: Ֆլիրտը զարդարում է կնոջը, նրա աչքերը լցվում են յուրահատուկ փայլով, սկսում է ավելի հաճախ ժպտալ, նույնիսկ քայլվածքն է դառնում ավելի թեթև ու ինքնավստահ: Իսկ երբ տղամարդը 5-10 տարով փոքր է, ապա դա ավելի մեծ ներուժ է հաղորդում կնոջը, քանի որ նմ ան տարիքային տարբերությունը վկայում է, որ կինը նախկինի պես երիտասարդ ու գրավիչ է:
Սակայն երբ կինն սկսում է հասկանալ, որ ֆլիրտը վերաճում է ավելի լուրջ ինչ-որ բանի, նրա գլխում սկսում են պտտվել մի շարք հարցադրումներ, որոնք սկսվում են մեկ բառով` "բայց”…
"Գիշերային կյանք" թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:
Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: