Ռադիոծրագիր սիրահարների համար. Գիշերային կյանք. vol.5
14.07.2013, 10:25
 

   Հայկ Բլբուլյան

                 

 

 


Գիշերային պոեզիա -  Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:




Ներաշխարհ. շարքի ընթացքում ներկայացվում են ուշագրավ նյութեր աշխարհի, գոյի, տիեզերական գաղտնիքների, հոգևոր երևույթների,  մեր մոլորակի  ու դրա գլխավոր բնակչի` մարդու մասին:

Այսօրվա նյութը վերնագրված է Մտավարժանք, հեղինակ` Վիլեն Եդիգարյան:

Մտքեր, որոնք պետք է կրկնել շաբաթվա ամեն օր, առավոտյան:




Երկուսով…- Շարքի թեման է` "Եթե որոշել եք երիտասարդ ծնող դառնալ…":

 

 

 

Ծնողի դեր ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է ցանկացած տարիքում, առավել ևս երբ երիտասարդ ես: Կյանքում հանդիպող բազմաթիվ օրինակներ վկայում են այն մասին, որ երիտասարդ ամուսիններից շատերը չունեն բավականաչափ կենսափորձ և հմտություններ երեխային դաստիարակելու համար. նորածնի հանդեպ հոգ տանելու կարողությունը ձեռք է բերվում ջանքերի շնորհիվ և ոչ միանգամից: Մյուս կողմից` հանդիպում ենք նաև ամուսնական զույգերի, ովքեր շատ երիտասարդ տարիքում հայրիկ կամ մայրիկ են դարձել և այդ դերում իրենց լիովին ներդաշնակ ու բնական են զգում. նրանց մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է:   Այսպիսով` ավելի շատ լավ, թե վատ կողմեր ունի երիտասարդ տարիքում ծնող դառնալը… Կփորձենք որոշակիացնել էջի ընթացքում:

 



 

"Հարցեր հոգեբանին" Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին
հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները: Էջի այսօրվա հարցն է`

"Ինձ շատերն են դուր գալիս, բայց ոչ ոքի չեմ կարողանում սիրել: Բոլորի մեջ ինչ-որ
թերություն եմ գտնում: Ինչպես վարվել":  Տաթև

 


Պատասխանում  է հոգեբան Արման Բեգոյանը:



Գիշերային կյանք թոք-շոուի այսօրվա թեման է


"Երբ սերը մարում է... որ պատճառներն են հատկապես խորթություն մտցնում զույգի միջև":

Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց  ամենաարդիական թեմաներով:

ԱՅՍՏԵՂ ԿՓՈՐՁԵՄ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ "ԺԽՈՐԻՑ"...    
                  

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈԵԹԵՐ | Ավելացրեց: Admin | Տեգեր: աուդիո նյութեր սեր և զգացմունքներ, Գիշերային կյանք ռադիոծրագիր
Դիտումներ: 2503 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ