Ռադիոծրագիր սիրահարների համար. Գիշերային կյանք. vol.6
15.07.2013, 11:14
 

   Հայկ Բլբուլյան

     

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ" ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ` ԱՄԲՈՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ


Գիշերային պոեզիա.  շարքում կարող եք լսել  Հայկ Բլբուլյանի արձակ բանաստեղծությունները:


Ներաշխարհ շարքի ընթացքում ներկայացվում են ուշագրավ նյութեր աշխարհի, գոյի,  տիեզերական գաղտնիքների, հոգևոր երևույթների,  մեր մոլորակի  ու դրա գլխավոր բնակչի` մարդու մասին:
 
 
Այսօրվա նյութը  վերնագրված է "Մտավարժանք" (2-րդ մաս) , հեղինակ` Վիլեն Եդիգարյան: Մտքեր, որոնք պետք է կրկնել շաբաթվա ամեն օր, առավոտյան: Ես առաջիկա ծրագրերում կներկայացնեմ բոլոր 7 օրերի մտավարժանքի նյութերը: Առաջարկում եմ հետո, կայքից օգտվելով, գրի առնել մտքերն ու կրկնել ինքներդ Ձեզ համար:

 
Love Story – Էջում լսեք ֆրանսիացի մեծ գրող Ֆլոբերի նամակը տիկին X-ին:
 
                                       
Գուստավ Ֆլոբերը` (1821 - 1880) բավականին ինքնամփոփ ու ծածկամիտ վիպասանը, ամեն ինչից վեր էր դասում իր արվեստն ու գրականությունը: Նա լուրջ զգացմունքներ է տածել գրող Լուիզա Կոլի նկատմամբ: Այն շարունակվել է ութ տարի:


Երկուսով  շարքի այսօրվա թեման է` Անիրական սիրո 5 ախտանշանները:
 
 
Հե՞շտ է, արդյոք, հասկանալ, սերն իրական է, թե ոչ: Չէ որ երբեմն զգացմունքների այնպիսի հորձանուտում ես հայտնվում, որ թվում է սիրուց գլուխդ կորցրել ես: Դա  իսկապես սեր է, թե ուղղակի կարճատև հրապուրանք:

 
Հարցեր հոգեբանին. Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները: 
 
Էջի այսօրվա հարցն է`
      
«Իմ խնդիրն այն է, որ ես միշտ դժգոհ եմ իմ մարմնից, արտաքին տեսքից, անընդհատ գտնում եմ աննշան կամ ակնհայտ  թերություններ, գծեր,որոնք կցանկանայի փոխել: Իսկ ինչու ես չեմ կարողանում ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ»: Անծանոթուհի
 
 
Պատասխանում է "Լինա" ամսագրի մասնագետը :
 
Գիշերային կյանք թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին: Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց  ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...
 

 
ԱՅՍՏԵՂ ԿՓՈՐՁԵՄ ԱԶԱՏԵԼ ՁԵԶ ԱՌՕՐԵԱԿԱՆ "ԺԽՈՐԻՑ"...    
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈԵԹԵՐ | Ավելացրեց: Admin | Տեգեր: աուդիո նյութեր սեր և զգացմունքներ, Գիշերային կյանք ռադիոծրագիր
Դիտումներ: 1731 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ