Եթե պոեզիայի սիրահար ես, լսիր Հայ և օտարեկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները այս խորագրում: Առաջարկում եմ բանաստեղծություններ ժամանակակից հայ բանաստեղծ Հուսիկ Արայի "Բուրմունքի հիշողությունը" շարքից:
Ներաշխարհշարքի ընթացքում հետաքրքիր տեղեկություններ են մատուցվում աշխարհի, գոյի, տիեզերական գաղտնիքների, հոգևոր երևույթների, մեր մոլորակի ու դրա գլխավոր բնակչի` մարդու մասին:
Միասին կխորհենք՝ "Ինչու՞ չենք լսում ինքներս մեզ":
"Երկուսով"- շարքի թեման է` Երբ սիրավեպը նոր է սկսվում… Կանանց բնորոշ սխալները, որոնք դուր չեն գալիս տղամարդկանց:
Երբեմն շատ ջերմ ու ռոմանտիկ սկսված հարաբերությունները անսպասելի ընթացք են ստանում, և ամեն ինչ տանում է դեպի կապի խզում: Ինչպես խուսափել դրանից: Խորհուրդ է տրվում պարզապես թույլ չտալ մի շարք տարածված սխալներ...
Սիրո պատմություն. Կլսեք Լիդա Նալբանդյանի ստեղծագործությունը:
Հարց հոգեբանին.Աղջիկն ամեն կերպ խուսափում է համբուրվելուց
"Ես միշտ փախչում եմ համբույրից, ու երբ նա սկսում է կրկին բացատրել դրա կարևորության կամ իր ցանկությունների մասին, ես դա հասկանում եմ որպես` ինձ իրեն ենթարկելու միջոց ու պարզապես հեռանում...": Արմինե, 22տ.:
Պատասխանում է Նարե Աթոյանը:
"Գիշերային կյանք թոք-շոուի" առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:
Դուք անկեղծանում եք ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: