Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 46
16.08.2013, 18:05
 

   kiss.am


Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք»

«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ




«Գիշերային պոեզիա» 
Ֆեդերիկո Գարսիա Լորկայի  բանաստեղծությունները (թարգմանությունը իսպաներենից Ֆրունզիկ Կիրակոսյանի):



Իսկ անձրևոտ երեկոն գորշ հոգնության մեջ
դեռ անձրևում է երկար։
Ու ծառերն են մերկացած։
Ու սենյակս՝ միայնակ
Ու նկարներ հնաբույր,
ու այս գիրքը չբացված։
Ու տխրությունն է հոսում իրերի միջով,
ու լցվում է հոգուս մեջ։ Ախ, նա կուզենար,
որ բնությունը երբեք, երբեք ինձ սնող
բյուրեղյա կուրծք չունենար։'
Եվ ցավում է իմ սիրտը,
և ցավում է իմ հոգին, ու թե կանչեմ ես նրան,
բառերն օդում կկախվեն, կմնան օդում,
ինչպես խցանն է մնում ջրերի վրա։
Քո աչքերով եմ հիմա
տանում ես ցավն իմ տկար,
թախիծները իմ անցած,
և նրանք,որ դեռ կգան։
Իսկ անձրևոտ երեկոն գորշ հոգնության մէջ
Դեռ անձրևում է երկար:




«Ներաշխարհ»     
Կլսեք Պաուլո Կոելյոյի աֆորիզմները:




* Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ողջ Տիեզերքը կնպաստի, որ քո ցանկությունն իրականանա։
*  Չի կարելի խոստանալ այն, ինչը քեզ չի պատկանում։
* Միայն մի բան է երազանքի իրականացումը դարձնում անհնարին. դա անհաջողության վախն է։
*  Այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող է այլևս չկրկնվել։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել երկու անգամ, անպայման կկատարվի նաև երրորդ անգամ։
*  Ինչ պետք է լինի, կլինի. դրանից չես փախչի։
* Մարդը բազում փորձությունների միջով պետք է անցնի, մինչև նրա ճակատագիրն իրականություն կդառնա։
*  Ազատությունը սրտի ուզածը զգալն է՝ չմտածելով ուրիշի կարծիքի մասին։


«Երկուսով»
Թեման է`  Արդյո՞ք մարդու բույրը ազդում է կողակցի ընտրության հարցում:




Արդյո՞ք մեր մարմնի հոտը ազդում է մեր գրավչության վրա: Այս հարցի պատասխանը կարող ենք մասամբ տալ. գիտնականները արդեն վաղուց հայտնաբերել են, որ մեզանից արձակվող հոտը ազդանշան է տալիս մեր իմունային համակարգը կարգավորող գեների առողջ լինելու մասին, որն էլ արդեն գրավչության հիմք է հանդիսանում  համապատասխան զուգընկերոջ ընտրելու հարցում, հատկապես սերնդաշարունակության հարցում:



«Սերը և մեծերը» 
Ժորժ Սանդ և Ալֆրեդ Մյուսե:

 Ժորժ Սանդի ներկայացված նամակը` ուղղված Ալֆրեդ Մյուսեին: Համարում են, որ այս նամակի դերն այնքան մեծ եղել, որ վերջ է դրել և Ժորժի ամուսնությանը, և նրա սիրեկաններից մեկի հետ բուռն պատմությանը:



Հարցեր հոգեբանին»
Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը



1. Սկզբում ընդհանրապես ոչինչ մի՛ արեք
Դադարեցրե՛ք բոլոր գործերը՝ ետ ու առաջ մի՛ քայլեք, համակարգչի դիմաց մի՛ նստեք, մի՛ սնվեք, մի՛ կարդացեք, երաժշտություն մի՛ լսեք։ 10 րոպե ոչինչ մի՛ արեք և ինքներդ կցանկանաք ինչ-որ բանով զբաղվել։

2. 5 րոպեի աշխատանք
Ձեզ ստիպեք աշխատել 5 րոպե. սա ավելի հեշտ է, քան գործն սկսել՝ գիտակցելով, որ պետք է աշխատես ողջ օրը։ 5 րոպե կարելի է ամեն ինչի դիմանալ, և 5 րոպեն բավական է աշխատանքն սկսելու համար։ Շատ հավանական է, որ այն նաև ավարտին հասցնեք։

3. Մեծ գործերը մասերի՛ բաժանեք
Մեծ աշխատանքներ կատարելը պարզապես դժվար է։ Դրանք մասերի՛ բաժանեք և կատարե՛ք ըստ հերթականության։ Սա շատ ավելի հեշտ է։




«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» 




Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈԵԹԵՐ | Ավելացրեց: Admin | Տեգեր: աուդիո նյութեր սեր և զգացմունքներ, Գիշերային կյանք ռադիոծրագիր
Դիտումներ: 1809 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ