Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 44
16.08.2013, 23:02
 

   kiss.am

 
Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք»
 
«ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ
 
 

 
«Գիշերային պոեզիա» 
Շարքում Լուսինե Ավետիսյանի  բանաստեղծությունները:
 
    Հեռվում թողած
    Բյուրեղի զնգոցով
    Լույսի ծարավը
    Ներսը և դուրսը
    Հավատս
    Գիշեր է

 
«Ներաշխարհ»     
Կլսեք հատված Ամալյա Սաղաթելյանի «Հաջողության հանրագիտարան» գրքից:
 
 
Երջանիկ լինելը կարելի է և սովորել, և սովորեցնել:

 
«Երկուսով»
Թեման է` Արքայադստեր սինդրոմ:
 
 
Իսկ ի՞նչ է «արքայադստեր սինդրոմը». կանայք և աղջիկները, որոնք տառապում են այս սինդրոմով, փորձում են ապրել հեքիաթային արքայադուստրերի պես. նրանք կենտրոնանում են միայն գեղեցիկ իրերի վրա, իրենց զգում են, ինչպես տիեզերքի կենտրոնում, անընդհատ մտածում են իրենց արտաքին տեսքի մասին։ Այս ամենը  նաև խոսում է նրանց  հոգեբանական որակների մասին՝ ինքնագնահատականի արհեստական բարձրացում, ուրիշներից կախվածություն, կյանքում ինքնուրույն և ուժեղ զգալու անկարողություն:

Նրանց թվում է, թե «արքայադստեր» նման լինելն ամենալավ բանն է. այսօրվա հասարակությունը  խրախուսում է արտաքինի վրա շատ կենտրոնանալը, ամեն ինչում առաջինը լինելը, որն էլ ստեղծում է նախահիմքեր «արքայադստեր» կերպար և վարք որդեգրելու համար:
 

 
«Սերը և մեծերը» 
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ:

Վիեննայում է գտնվում Մոցարտի «պաշտոնական» գերեզմանը: Դատարկ: Վիեննական այդ գերեզմանն ընդամենը մի վայր է, որտեղ հավաքվում են Մոցարտի երկրպագուներն ու երաժշտասերները: Մոցարտի մահվան առեղծվածը բացահայտված չէ մինչ օրս: Փաստ է միայն մեկ բան, մահվանից առաջ ուղարկված նամակներից մեկում նա կարծես կանխազգում է իր մահը, սկսում է գրել «Ռեքվիեմ»` նվիրելով այն իրեն, սակայն այդպես էլ այն չի ավարտում: Մոցարտը մահացավ իր տանը, միայնակ, 1791թ. դեկտեմբերի 5-ին: Նրա կինը` Կոնստանցիան, ով այդ ժամանակ հեռու էր գնվում Մոցարտից, այդպես էլ չեկավ նրա թաղմանը: Մոցարտի մարմինը, պատանքի մեջ փաթաթված, գերեզմանափորը տարավ քաղաքից դուրս մի գերեզմանատուն եւ թաղեց: Գերեզմանափորից բացի ոչ մեկ չմասնակցեց հանճարեղ երգահանի թաղմանը:
 
 

 
«Հարցեր հոգեբանին»
Թեման է՝ Վիրտուալ և իրական աշխարհների միջև:
 
 
 

«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ» 
 
 
 
 
Այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները: Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ  թեմայի շուրջ:
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈԵԹԵՐ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Գիշերային կյանք ռադիոծրագիր, աուդիո նյութեր սեր և զգացմունքներ
Դիտումներ: 1761 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ