Ռադիոծրագիր սիրահարների համար. "Գիշերային կյանք". vol. 15
21.07.2013, 09:45
 

   Հայկ Բլբուլյան

Ռադիոծրագիր սիրահարների համար. «Գիշերային կյանք». vol. 15

"ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ" ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ



"Գիշերային պոեզիա"
Այսօր շարքում կարող եք լսել  Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:



 Ներաշխարհ


Էջում կլսեք "Առանց սիրո" և "Դժգոհ մարդիկ" փիլիսոփայական առակները Հրաչյա Ամիրյանի "Ինքնակերտում” գրքից:


"Երկուսով"

 Շարքի թեման է` 5 սխալ պատկերացումները սիրո մասին կամ ինչու է մարում սերը:
Իրատես լինելու դեպքում պետք  է ընդունենք, որ, ցավոք, զույգերը,  որոնց  սիրահարության զգացողությունն ուղեկցում է ամբողջ կյանքում, շատ քիչ են: Ավելի հաճախ ամեն ինչ դասավորվում  է  սովորական հերթագայությամբ` բուռն կիրք սկզբում - ընտելացում - հոգնածություն իրարից - կապի խզում: Բաժանման առիթ կարող է դառնալ ինչ ասես` սկսած մանր կենցաղային վեճից մինչև անհավատարմություն,  բայց պատճառը նույնն է` սերն անցել է: Ինչու է այդպես լինում…



"Սիրո պատմություն" էջի ընթացքում այսօր կլսեք Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին:


Վահան Տերյանի (1885 - 1920) նամակը հղված է Անթառամ Միսկարյանին, որն այդ տարիներին սովորում էր խորկովյան կանանց բարձրագույն դասընթացների պատմաբանասիրական ֆակուլտետում: Նրանք ծանոթացել են 1908թ.-ին և մինչև Տերյանի մահը ջերմ հարաբերությունների մեջ եղել: Նույն ջերմությամբ ու սիրով Վ.Տերյանը վերաբերվել է Անթառամի քրոջը` Մարթային: նամակը, որ կներկայացնեմ, գրվել է 1909թ.-ի ապրիլի 16-ին:



"Հարցեր հոգեբանին"
էջի այսօրվա հարցն է`
"Մոտավորապես 1 տարի առաջ ես ծանոթացա մի երիտասարդի հետ, մենք սկսեցինք հանդիպել: Ծանոթությունից 1 ամիս անց ես իմացա, որ նա ամուսնացած է: Բայց հրաժարվել մեր հանդիպումներից չկարողացա, և ահա ամռանը կլրանա 1 տարին, ինչ մենք միասին ենք: Ես գիտակցում եմ, որ մեր հարաբերությունները հեռանկար չունեն, բայց չեմ կարողանում և, եթե անկեղծ, չեմ ցանկանում հրաժարվել դրանցից, թեև շատ ծանր է գիտակցել, որ այդ տղամարդն իմը չէ: ": Իրինա, 27տ.


Պատասխանում է հոգեբան Լյուսի Միքայելյանը:



"Գիշերային կյանք" թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:



Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց  ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում...

Թոք-շոուի հիմնական թեմաներն այսօր հետևյալն են`



* Երբ ծնողները արգելք են դառնում սիրելիի ընտրության հարցում:
* Ինչպես սեռական հարաբերություններին վերադարձնել նախկին թարմությունն ու կիրքը:
* Ինչու են որոշ աղջիկներ դիստանցիա պահում և խուսափում շփումից անգամ իրենց համակրած տղայի հետ
* Պետք է իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող ամուսինները շարունակեն ապրել միասին հանուն երեխաների
* Ինչու է հոգատար ու սիրող ամուսինը, այնուամենայնիվ, սիրուհի պահում: Կինը բացահայտել է, որ իրեն շատ սիրող ամուսինն անհավատարիմ է:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈԵԹԵՐ | Ավելացրեց: Admin | Տեգեր: աուդիո նյութեր սեր և զգացմունքներ, Գիշերային կյանք ռադիոծրագիր
Դիտումներ: 1999 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ