Ռադիոծրագիր սիրահարների համար. "Գիշերային կյանք". vol. 14
21.07.2013, 22:28
 

   Հայկ Բլբուլյան


"ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ" ՌԱԴԻՈՀԱՆԴԵՍՆ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՐԳԵՐՈՎ




"Գիշերային պոեզիա"   Ներկայացվում են Հայ և օտարերկրացի դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:


  Լեոնիդ Ենգիբարյանի արձակ բանաստեղծությունները: 



"Ներաշխարհ"

Շարքի ընթացքում ձեզ մատուցվում են հետաքրքիր տեղեկություններ աշխարհի, գոյի, տիեզերական գաղտնիքների, հոգևոր երևույթների,  մեր մոլորակի  ու դրա գլխավոր բնակչի` մարդու մասին: Կներկայացնեմ նաև հոգեբանափիլիսոփայական առակներ:


Էջում կլսեք "Աստծո մեծ մտահղացումը" առակը, որը գրի է առել Վլադիմիր Տանցյուրան:

"Երկուսով"   Շարքի այսօրվա թեման է` Տղամարդկանց վանող 10 կանացի հատկանիշները:


  Գիշերային կյանք ծրագրի նախորդ համարներից մեկում ներկայացրել էի  այն 10 հատկանիշները, որոնք կանայք տանել չեն կարողանում տղամարդկանց մեջ: Այն բավականին արձագանքներ ունեցավ և, համոզված եմ, "սթափեցրեց” բազմաթիվ տղամարդկանց:
Այսօր կներկայացնեմ տղամարդկանց վանող հատկանիշները, որոնք բնորոշ են որոշ կանանց: Թերությունների գիտակցումը, անկասկած, կնպաստի, որպեսզի թե տղամարդիկ, թե կանայք վերանայեն իրենց պահվածքն ու սովորությունները ամենատարբեր իրավիճակներում, և այս նյութերի նպատակն ընդամենը այն է, որ մենք ավելի ներդաշնակ հաղորդակցվենք հակառակ սեռի հետ:



"Սերը և մեծերը"   էջի ընթացքում այսօր կլսեք
Լյուդվիգ վան Բեթհովենի նամակները կոմսուհի Ջուլիետա Գուակարդիին:


Երաժշտության հանճար Բեթհովենը (1770 - 182) այս նամակները գրել է 1808թ. 16-ամյա գեղեցկուհի կոմսուհի Ջուլիետա Գուակարդիին: Հանրահռչակ կոմոպոզիտորը նրան է նվիրել Cismolt /"Լուսնի"/ սոնատը: Երբ Բեթհովենը կոմսուհուն երաժշտության դասեր էր տալիս, նա արդեն նշանված էր միջակ երաժիշտ համարվող  Հալենբերգի հետ:



"Հարցեր հոգեբանին"

Մեր հասարակությանը` թե երիտասարդներին, թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական խնդիրներ կան, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում: Այս ռադիոշարքի ընթացքում ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբանները:

Էջի այսօրվա հարցն է` «Ինչպես համատեղել մոր և սիրուհու դերերը: Բանն այն է, որ ես հղի եմ, և դա որոշակի խնդիրներ է առաջացնում ամուսնուս հետ ներդաշնակ հարաբերություններ ունենալու առումով»: Մարինա, 26տ.      

                        
Պատասխանում է հոգեբան Լյուսի Միքայելյանը:



Գիշերային կյանք թոք-շոուի առաջին հարցի իրավունքը պատկանում է ունկնդրին:



Դուք անկեղծանում եք Ձեզ ամենից շատ հուզող խնդիրների շուրջ, պատմում անձնական մանրամասներ ուղիղ եթերում: Յուրահատուկ է այն, որ ամեն ունկնդիր կարող է հարց ուղղել հաջորդ զանգահարողին, ինչի արդյունքում ստացվում է շղթայական անբռնազբոս զրույց  ամենաարդիական թեմաներով: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՌԱԴԻՈԵԹԵՐ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Գիշերային կյանք ռադիոծրագիր, աուդիո նյութեր սեր և զգացմունքներ
Դիտումներ: 2205 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ