Անտոն Չեխով և Օլգա Կնիպեր
09.03.2014, 19:13 | |||||||
![]() Անտոն Չեխովը համաշխարհային գրականության ամենահանճարեղ հսկաներից մեկն է: Մասնագիտությամբ`բժիշկ, կոչումով` գրող և դրամատուրգ Անտոն Չեխովը ստեղծագործական 24 տարիների ընթացքում գրել է ավելի քան 900 ստեղծագործություն: Դրանցից շատերը` «Քեռի Վանյան», «Բալենու այգին», «Պատյանով մարդը», «Երեք քույրեր» գործերը համարվում են համաշխարհային դրամատուրգիայի գլուխգործոցներ, իսկ համաշխարհային ճանաչում նրան բերեց «Ճայը» ստեղծագործությունը: ![]() Չեխովը ծնվել է 1860թ. հունվարի 17-ին, Ռուսաստանում, մահացել 1904թ. հուլիսի 2-ին Գերմանիայում: Անտոն Չեխովն իր ստեղծագործական կյանքի սկիզբը համարում էր այն օրը, երբ 13 տարեկանում առաջին անգամ դիտեց «Չքնաղ Ելենան» ներկայացումը: Հետագա իր նամակներում Չեխովը գրում է.«Երաժշտությունն արթնացրել է արվեստը սիրելու իմ ունակությունը, իսկ թատրոնը սովորեցրել է ապրել»: ՍԵՐ` ՄԵԿ ՏՈՂՈՎ ![]() Ամուսնության 6 տարիների ընթացքում Չեխովն ապրում էր կնոջից հեռու, և նրանց ամուսնությունը պահպանվեց միայն նամակագրության շնորհիվ: Նրանք հանդիպել էին 1898 թ. սեպտեմբերին գրական մի երեկոյի ժամանակ, որտեղ Չեխովն ընթերցում էր իր նոր ստեղծագործություններից մեկը: Չեխովը 38 տարեկան էր, Օլգան՝ 30: Նրանք ամուսնացան 1901թ. մայիսի 25-ին: 6 տարի շարունակվող հարաբերություններում, նրանք դերերով հաճախ էին փոխվում`սկզբում այն հիշեցնում էր դրամատուրգի և դերասանուհու բուռն սիրավեպ, ապա հավատարիմ և նվիրված ամուսինների մտերմություն, այնուհետև՝ հիվանդ մարդու ու բուժքրոջ ընկերություն մինչև Չեխովի մահը` 44 տարեկան հասակում: Օլգայի հետ ամուսնությունից հետո Չեխովը մի քանի տարի շարունակ փորձում էր գրել իր և Օլգայի սիրո պատմությունը: Սակայն ամեն անգամ վերընթեցելուց հետո ջնջում էր առաջինից մինչև վերջին տողն ու վերսկսում նորից: Ի վերջո ստացվեց մի պատմվածք՝ բաղկացած մեկ տողից. «Նրանք ծանոթացան, ամուսնացան և երջանիկ չէին»: Կարծես ի պատասխան այս տողերին՝ նամակներից մեկում Օլգան գրում է Չեխովին. «Դու ձգտում էիր լուսնային կնոջ: Ցավում եմ, որ այդպես էլ չգտար նրան»: Նամակներում նրանք քննարկում են ամենատարբեր թեմաներ` առօրյա կյանքը՝ զգացմունքային վերելքներով ու վայրէջքներով: Հանգամանքների բերումով նրանք իրենց համատեղ կյանքի մեծ մասն անցկացրին միմյանցից հեռու. Օլգան խաղում էր Մոսկովյան թատրոնում, իսկ տուբերկուլյոզով հիվանդ Չեխովը բուժվում էր Յալթայում: «1902թ. Յալթա ![]() Կրկին տարօրինակ նամակ ստացա քեզանից: Կրկին ինձ ուղղված մեղադրանքի խոսքեր: Ո՞վ է ասել քեզ, որ ես չեմ ցանկանում վերադառնալ Մոսկվա, որ ես մեկնել եմ ընդմիշտ և այս աշնանը չեմ վերադառնալու: Մի՞թե ես ռուսերենով չեմ գրել քեզ այն մասին, որ կվերադառնամ սեպտեմբերին և քեզ հետ կապրեմ մինչև դեկտեմբեր: Մի՞թե դա այդպես չէ: Դու ինձ մեղադրում ես պարզ չլինելու մեջ, մի՞թե դու մոռացել ես այն ամենն, ինչ գրել, կամ ասել եմ քեզ: Եվ ես իսկապես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է վարվեմ իմ կնոջ հետ կամ ինչպես պետք գրեմ նրան: Դու գրում ես, որ դողում ես ամեն անգամ իմ նամակներն ընթերցելիս: Սա մեր ժամանակն է, մեր մի մասը, իսկ գուցե այս ամենում կա ինչ-որ բան, որ դու չե՞ս հասկանում: Սիրելիս, ինձ թվում է, որ սա պարզապես մի խառնաշփոթ է, որի պատճառներից մեկն էլ գուցե նա է, ում հետ դու հաճախ զրուցում ես: Դու գրում ես, որ ես ի վիճակի չեմ ապրել քո կողքին և միշտ լռել, որ ես ցանկանում եմ միայն խոնարհ մի կնոջ, իսկ որպես մարդ դու մեկուսացված և օտար ես ինձ համար: Իմ քաղցր, իմ քնքուշ, իմ թանկ սիրելի, դու իմ կինն ես, եր՞բ ի վերջո դա կհասկանաս: Դու իմ ամենահարազատ մարդն ես: Ես սիրել եմ քեզ անսահման և ես դեռ սիրում եմ քեզ... և այս ամենից հետո դու գրում ես ինձ այն մասին, որ ինձ համար դու միայն հաճելի կին ես, օտար և միայնակ: Դե ինչ, մտածիր այդպես, եթե դա է քո ցանկությունը: Ես ավելի լավ եմ, բայց սարսափելի հազում եմ: Այստեղ անձրևներ չկան և սարսափելի շոգ է: Գրիր և պատմիր ինձ, թե ինչով ես զբաղված, ինչ նոր դերեր ես փորձել, ինչ նոր գրքեր ես կարդացել: Դու քո ամուսնու նման ծույլ չես, այնպես չէ՞: Ես սիրում եմ քեզ առավել քան երբևէ, և որպես ամուսին, ես փորձում եմ քեզ համար անթերի լինել: Ե՞րբ դու վերջապես կհասկանաս, որ իմ ուրախությունը «ոստիկաններն են ճանկռոտում»: Այս պահի համար հաջողություն, առողջ և ուրախ եղիր: Գրիր ինձ ամեն օր, ինչպես որ կարգն է: Գրկում և համբուրում եմ քեզ` իմ տիկնիկ: Ա.Չ» ![]() «1902թ. Իմ թանկագին, հրեշտակ, շուն իմ, աղավնիս, աղաչում եմ քեզ, հավատա, հավատա, որ ես քեզ սիրում եմ, իսկապես սիրում եմ: Գրիր ինձ, մտածիր իմ մասին ավելի հաճախ: Ինչ էլ որ պատահեր, նույնիսկ եթե դու վերածվեիր մի ծեր կնոջ, ես, միևնույնն է, կսիրեի քեզ` քո հոգու, բարոյական արժեքների համար, իմշ նիկ: Պահպանիր քո առողջությունը: Աստված թող թույլ չտա, բայց եթե հիվանդանաս, թող ամեն ինչ և արի ինձ մոտ: Չտխրես, հարազատ իմ աղջնակ: Ա.Չ»: «1902թ. Անտոնկա, հարազատ իմ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ ես քեզ չհամբուրեցի վերջին անգամ: Հիմարություն է, բայց դա ինձ տանջում է: Ինչպե՞ս եմ ես զգում քո կարիքը: Ես սիրում եմ զգալ քո սերը, տեսնել քո հրաշալի աչքերը, քո մեղմ դեմքը: Իմ աղավնյակ, թանկ իմ ու հարազատ, դու նորից մեկնեցիր…Ես միայնակ նստած եմ ննջասենյակում ու տխրում եմ…Ամեն ինչ լուռ է…Դու հավանաբար այդ քաղաքում ես կամ էլ դրա մոտակայքում: Այնքան շատ բան ունեի քեզ ասելու ու միևնույն ժամանակ զգում եմ, որ արդյունքում ոչինչ էլ չեմ գրում, մի տեսակ վայրի է չէ՞ գրել և ոչ թե ասել այս ամենը: Շեղվեցի… Իմ հիշողության մեջ այնպես է դաջվել քո հրաշալի դեմքը` գնացքի վագոնի պատուհանին…Այնքան մեղմ, գեղեցիկ…Գեղեցիկ` ինչ-որ ներքին, տարօրինակ մի հմայքով: Ես այնպես եմ ուզում քեզ ասել ամենա-ամենա լավը, ամենագեղեցիկը, ամենասիրայինը…Ես ցավում եմ ամեն տհաճ ակնթարթի համար, որ պատճառել եմ քեզ, սիրելիս…Համբուրում եմ քեզ… Ինչպե՞ս ես մեկնում, ի՞նչ ես մտածում , որևէ բան կերե՞լ ես…Հիմա քնած ես, ճի՞շտ է…Արդեն կեսգիշեր է…Ես գրկեցի քո բարձն ու արտասվեցի…Քնելու եմ քո մահճակալին… Օլգա»: Անսովոր փաստեր Անտոն Չեխովի կյանքից * Չեխովն իր սիրելիին հաճախ է դիմում «իմ շնիկ», «իմ քաղցր օձ», «իմ հրեշ», արտահայտություններով, իսկ դրանցից թերևս ամենաանսովորը` «իմ հոգու կոկորդիլոս»-ն է: * Չեխովն առաջինն է կանխատեսել, որ Ռախմանինովը դառնալու է շատ «մեծմարդ»: * Իր ամբողջ ունեցվածքը Անտոն Չեխովը կտակել է քրոջը` Մարիային: * Չեխովը միշտ կրկնում էր. «Գրել սովորել եմ Լերմոնտովից»: * Անտոն Չեխովը սիրում էր «ղեկավարել» այլ ստեղծագործողների պատմվածքներ և դա անվանում էր` «ուղեղի վարժանք»: * Ժամանակակիցները Չեխովին հիշում էին որպես` «Մարդ անսովոր համեստությամբ»: * Չեխովն ուներ երկրպագուհիների հսկայական բանակ և նրանց անվանում էին` «Անտոնովկաներ»: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1298
| | |