XX դարի սիրավեպերը. Սալվադոր Դալի և Գալա
11.09.2015, 07:29
 

   

Այս զույգին անհնար էր պատկերացնել իրարից առանձին: Սալվադոր Դալին և Գալան հավերժացել են ժամանակի մեջ իրենց սիրո շնորհիվ:

Գալան` նույն ինքը Ելենա Դյակոնովան, վատառողջ էր, և դեռ երիտասարդ տարիքում ծնողները նրան ուղարկում են Շվեյցարիա թոքախտից բուժվելու: Հենց Շվեյցարիայում էլ Ելենան ծանոթանում է երիտասարդ բանաստեղծ Էժեն Գրենդելի հետ, որը գրականության մեջ հայտնի էր որպես Պոլ Էլյուար: Հենց այդ ժամանակ էլ Ելենան սկսում է իրեն կոչել Գալա` շեշտը դնելով վերջին վանկի վրա, նկատի ունենալով այդ բառի նշանակությունը` ուրախ:

Դա իսկական կրքոտ սիրավեպ էր, որը հանգուցալուծվեց ամուսնությամբ: Ֆրանսիացու հարազատները դեմ էին նրա` Գալայի հետ ամուսությանը, քանզի նա, ըստ նրանց,  շատ կամակոր և հիվանդոտ աղջիկ էր: Սակայն հենց Գալան էր այն միակ էակը, որ պետք էր Պոլին: 1916 թվականին Գալան մեկնում է Փարիզ, և մեկ տարի հետո տեղի է ունենում Պոլի և Գալայի հարսանիքը: Պոլի ծնողները հարսանիքի կապակցությամբ երիտասարդ զույգին նվիրում են կաղնուց մեծ մահճակալ: «Մենք կապրենք ու կմեռնենք այս մահճին»-. ասում էր Պոլը, սակայն դա ճակատագիր չէր: Ամուսնությունից մեկ տարի հետո ծնվում է նրանց առաջնեկը: Սակայն նրանc ընտանեկան հարաբերություններn այդպես էl չստացվեցին:

1929 թվականին Պոլն ու Գալան տեղափոխվում են Կադակես, որտեղ էլ հենց բնակվում էր երիտասարդ նկարիչ Սալվադորը: 25 ամյա Սալվադորի և 36 ամյա Գալայի հանդիպումը ասես կայծակ լիներ: Սալվադորն ակնթարթորեն սիրահարվում է Գալային: Նա ցնցված էր Գալայի կերպարով. այն այնքան նույնական էր իր մտածած իդեալին, որը հաճախակի էր այցելում իր երազներում: Դալին արդեն թքած ուներ իրականության վրա. Գալան միայն իրենը պիտի լիներ: Սակայն Գալան ուներ ընտանիք: Տաքարյուն իսպանացին համոզված էր, որ Գալան իրեն նույն կերպ կպատասխանի: Սկզբում Դալին կորցնում էր բանականությունը Գալայի ներկայությամբ, ապա շփոթված ծիծաղում էր: Իսկ Գալային շփոթեցնում էր այդ տարօրինակ պահվածքով երիտասարդը: Երբ Պոլը վերադառնում է Փարիզ, Գալան ինքն է խոստավանում Դալիին՝ - Տղաս, մենք երբեք չենք բաժանվի,-այդպես էր արձագանքում նա այս խելահեղությանը:
Պոլի հետ ամուսնալուծվելուց հետո նրանք ամուսնացան:


Գալան ամենևին էլ գեղեցկուհի չէր, բայց մեծ հմայք ուներ իր մեջ և չլինելով գեղեցկուհի` նա անչափ գրավում էր տղամարդկանց: Գալայի հետ ամուսնության միտքը ներշնչում էր Դալիին: Նա նոր մուսա էր գտել իր համար: Գալան միակն էր.
-Ես թույլ եմ տալիս Գալային ունենալ այնքան սիրեկան, որքան նա ցանականում է,- դա նույնիսկ ինձ ոգեշնչում է,-ասում էր Դալին:
Դալին հաճախ էր իր կնոջը նկարում, և դրա շնորհիվ Գալան դարձավ ամենահայտնի բնորդուհիներից մեկը: Դալին իր ամեն մի նկարում պատկերում էր Գալայից մի որևէ մասնիկ:
Գալան կենցաղային հարցերում սառն էր ու խիստ, ուստի Գալան և Դալին ներկայացնում էին երկու միմյանցից տարբեր տարերքներ` սառույց և կրակ: Այդ կինը օգնեց Դալիին հասնել հաջողությունների և վայելել մեծ հռչակ: Գալան անձնուրաց ջանում էր ամուսնու համար, փնտրում նոր հովանավորներ, կազմակերպում ցուցահանդեսներ, վաճառում նրա աշխատանքները:

1943 թվականին նրանք մեկնեցին ԱՄՆ: Դա միանգամայն ճիշտ քայլ էր, որը թելադրել էր Գալայի բացառիկ կանխազգացումը: Նա գիտեր, որ Դալիի տաղանդը ամերիկացիների սրտով էր, և քիչ ժամանակ անց Դալին հասավ ապշեցուցիչ հաջողությունների: Դալիի պատվին կազմակերպվում էին սյուրռեալիստական պարահանդեսներ և դիմակահանդեսներ` ասես որգևորված նկարչի երևակայությամբ: Ամուսինները որոշ ժամանակ անց տուն են վերադառնում հռչակված ու հարստացած: ԱՄՆ երկրորդ ուղևորությունն ավելի ամրապնդեց նախորդ հաջողությունները: ԱՄՆ-ում ամուսինները ապրեցին համաշխարհային պատերազմի տարիներին և հետպատերազմյան տարիներին:

Արդեն Պարտերազմից մի քանի տարի հետո ամուսինները վերադառնում են Եվրոպա: Փառք, Փող և Համբավ… բայց կար մի խնդիր` Գալան ծերանում էր: Չնայած այս հանգամանքին նա շարունակում էր բնորդ հանդես գալ Դալիի նկարների համար: Նկարչի նկարներից մեկում պատկերված է Քրիստափոր Կոլումբոսը` նոր աշխարհի ափ իջնելու պահին, դրոշը ձեռքին, Գալայի պատկերով և հետևյալ գրությամբ . «Ես սիրում եմ Գալային մորիցս ավելի, հորիցս ավելի, Պիկասոյից ավելի և նույնիսկ փողից ավելի»:

1964 թ. լրանում է Գալայի 70 ամյակը: Նա ներկում է մազերը, երբեմն կեղծամներ կրում և կոսմետիկ վիրահատությունների մասին մտածում: Բայց ինչքան շատ էր ծերանում, այնքան ավելի շատ սեր էր ուզում: Նա փորձում էր գայթակղել յուրքանչյուրին, ով իր ճանապարհին էր հայտնվում:
-Սալվադորի համար միևնույն է, մենք երկուսսյ մեր կյանքով ենք ապրում,- վստահեցնում էր նա՝ ամուսնու ընկերներին անկողին քարշ տալով:
Այնուամենայնիվ Գալան մնում էր առեղծված:

Գալայի կյանքի վերջին տարիները ծանրացնում էին հիվանդություններն ու ծերունական տկարությունը Նա ասում էր.
-Մահվան օրը կլինի իմ կյանքի ամենաերջանիկ օրը:
Գալան մահացավ 1982 թվականի հունիսի 10-ին 88 տարեկանում: 78-ամյա Դալին հրաժարվեց ներկա գտնվելու հուղարկավորությանը: Դալին Գալայից հետո ապրեց 7 տարի:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | | Տեգեր: Սերը և մեծերը, պատմական դրվագներ
Դիտումներ: 1307 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ