Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի
09.03.2014, 16:13
 

   


Ամերիկայի սեքս-խորհրդանիշի՝ կյանքից հեռանալն արդյոք ինքնակա՞մ, պատահակա՞ն, թե՞ կանխամտածված էր. մինչ այժմ հանելուկ է մնում:

Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի

Սերժանտ Ջեկ Կլեմոնսը, ով 1962 թվականի օգոստոսի 5-ի գիշերն առաջինն էր հասել ողբերգության վայր՝ Մերիլին Մոնրոյի տուն, համոզված էր, որ նրան սպանել են, գրում է «ՌԻԱ. ռու»-ն:

Պաթոլոգ-անատոմ Թոմաս Նոգուչին մահվան պատճառ էր համարել դեղորայքի մեծ չափաբաժին ընդունելը: Մոնրոյի ներքին օրգանները, չգիտես՝ ինչու, քայքայված էին, և Նոգուչին չէր կարող լիարժեք փորձաքննություն անցկացնել: Ոստիկանության արած լուսանկարները, որոնք ի ցույց էին դնում Մոնրոյի մարմնի վրա եղած կապտուկները, ևս անհետացել էին:

Մոնրոն մեկ անգամ չէ, որ ինքնասպանության փորձ է արել և անգամ բուժվել հոգեբուժական կլինիկայում, ինչն էլ լիովին տրամաբանական է դարձնում վարկածը, որ դերասանուհին ինքն է փակել կյանքի հետ հաշիվները:

Քենեդիի հետքը


Մերիլին Մոնրոյին կենդանի հիշող տարեց ամերիկացիները վստահ են, որ 36-ամյա Մոնրոյի մահն այսպես, թե այնպես կապված է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի և նրա եղբոր՝ արդարադատության նախարար Ռոբերտ Քենեդիի հետ: Ջոն Քենեդիի հետ հնարավոր կապի մասին խոսակցությունների առիթ տվել էր ինքը՝ Մոնրոն, ով հանելուկային մահվանից մի քանի ամիս առաջ՝ նախագահի ծննդյան օրը կատարել էր Happy Birthday, mister President հայտնի երգը:

Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի

Ալկոհոլի և հանգստացնող դեղահաբերի չարաշահումը շիկահեր Մոնրոյին դարձրել էին անկառավարելի:  

Միաժամանակ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Մերիլին Մոնրոյի կյանքին ու մահվանը վերաբերող արխիվներում չկա ոչ մի փաստ, որ նա կապ է ունեցել Ջոն Քենեդիի հետ՝ չնայած հաշվետվություններ կան նրա՝ Ռոբերտի հետ ինտրիգների մասին:

Happy birthday-ը ճակատագրական դեր ունեցավ դերասանուհու կյանքում: Նա Նյու Յորք մեկնելու համար լքեց Լոս Անջելեսը: Աստղի անկանխատեսելիությունը, մշտական ուշացումները, ոչ համարժեք պահվածքը «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ֆինանսական լուրջ կորուստներ ունեցած FOX կինոստուդիայի համար առիթ հանդիսացան, որ նա պակաս քմահաճ դերասանուհու փնտրի: Սա Մերիլինի համար ընկճախտի ևս մեկ պատճառ հանդիսացավ: Նա իմացավ, որ երբեք չի կարող մայր դառնալ, և որ ամուսնալուծությունից անմիջապես հետո իր երրորդ ամուսինը՝ Արթուր Միլլերը, ամուսնացել է լրագրող Ինգրիդ Մորետի հետ, և նրանք երեխայի են սպասում:

Լայն զանգվածների կուռքը հայտնվեց լքվածի կարգավիճակում: Միլլերի ազդեցության տակ՝ Մոնրոն սկսում է համակրել կոմունիստներին, Խորհրդային միությանն ու հայտնվում հատուկ ծառայությունների հսկողության տակ: Նա սկսում է մերձենալ կոմկուսի հետ, իսկ նրան պատկանող Marilyn Monroe Production կազմակերպության փողերը հոսում են կոմունիստների գանձարան:

Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի

Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի

Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի

Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի

Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի

Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | | Տեգեր: Սերը և մեծերը, պատմական դրվագներ
Դիտումներ: 1918 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ