12:21
Սնունդ առողջ սիրտ ունենալու համար
 

   

Սրտի հիվանդությունները անառողջ ապրելակերպի արդյունք են: Սխալ սնունդը, ֆիզիկական պասիվությունը, ալկոհոլը, ծխելը, սթրեսը հանդիսանում են սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառները:

Ներկայացնում ենք այն ուտելիքները, որոնք կօգնեն առողջ պահելու ձեր սիրտը:

1. Ձիթապտղի յուղ: Այն պարունակում է պոլիֆենոլներ, որոնք նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնում «լավինը»:

2. Նուշ: Ամեն օր պետք է ուտել մի բուռ նուշ: Այն կապահովի մագնեզիումի և կալիումի օրական անհրաժեշտ չափաքանակը, որոնց պակասը վտանգավոր է և բարձրացնում է արյան ճնշումը:

3. Ձուկ: Ձկան օգտագործումը կանխում է արյան մեջ թանձրուկների առաջացումը: Ի տարբերություն մսի՝ ձուկը ինչքան յուղալի է, այնքան օգտակար է: Սաղմոնը և թյունիկը պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ:

4. Սպանախ և լոլիկ: Գունավոր բանջարեղենները նվազեցնում են խոլեստերինի մակարդակը: Սրտի համար ամենալավ բանջարեղենը լոլիկն է: Նրանում պարունակվող լոկոպինը կանխում է խոլեստերինի թթվայնացումը, ինչի արդյունքում այն չի կպչում անոթների պատերին:

5. Սոխ և սխտոր: Հարուստ են С, В6 վիտամիներով, սելենով, մանգանով և ծծմբի միացություններով: Օգնում են իջեցնելու արյան ճնշումը:

6. Բանան: Մեծ քանակով կալիումի պարունակության շնորհիվ, ինչը օրգանիզմին օգնում է ազատվել նատրիումից (աղի բաղադրիչ), իջեցնում է ճնշումը:

7. Սոյա: Նվազեցնում է արյան ճնշումը և «վատ» խոլեստերինի մակարդակը: 8. Լոռամրգի: Լոռամրգի հյութը բարձրացնում է արյան «լավ» խոլեստերինի մակարդակը:


 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 492 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան, մարմնի խնամք, առողւ մարմին, դեմքի խնամք, Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ